Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Բորելը կոչ է արել խանգարել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի վերավաճառքին

Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի կողմից ռուսական նավթը որպես զտված, այդ թվում՝ դիզելային վառելիք Եվրոպային վերավաճառելու դեմ: Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպա մտնեն… Հնդկաստանից և արտադրված լինեն ռուսական նավթից, ապա դա, անպայմանորեն, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն», – ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

FT-ն նշում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Հնդկաստանը դարձել է ռուսական նավթահումքի խոշորագույն գնորդներից մեկը։ Միևնույն ժամանակ, հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները մեծ շահույթ են ստանում՝ նավթահումքը գնելով զգալի զեղչով, իսկ հետո վառելիքը լրիվ գնով վաճառելով Եվրոպային։ Ըստ պարբերականի՝ այս առևտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն քննադատվում է նրանց կողմից, ովքեր կոչ են անում խստացնել սահմանափակումները։

Բորելի խոսքով՝ ծովային ճանապարհով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը, որը սահմանվել էր 2022 թ.-ի դեկտեմբերին ԵՄ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների և Ավստրալիայի կողմից մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, թույլ տվեց կրճատել հումքի վաճառքից ստացվող Ռուսաստանի եկամուտները, և միանգամայն հասկանալի է ավելի էժան նավթի առավելություններից օգտվելու Հնդկաստանի ցանկությունը:

«Հնդկաստանի համար նորմալ է ռուսական նավթ գնելը: Մեր սահմանափակումների պատճառով Հնդկաստանը կարող է շատ ավելի էժան նավթ գնել, և որքան քիչ փող ստանա Ռուսաստանը, այնքան լավ է: Բայց եթե նրանք դա օգտագործում են, որպեսզի դառնան մի կենտրոն, որը վերամշակում է ռուսական նավթը, իսկ կողմնակի արգասիքները վաճառում է մեզ…, ապա մենք պետք է գործենք», – հավելել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա նվազեցնել ռուսական նավթի վաճառքը, պետք է իրականացվի ԵՄ-ի երկրների «ազգային իշխանությունների» կողմից։ Բրյուսելը, նրա կարծիքով, կարող է թիրախավորել ռուսական նավթահումքից արտադրվող հնդկական զտված վառելիքի գնորդներին։

«Եթե նրանք վաճառում են, նշանակում է, որ ինչ-որ մեկը գնում է: Մենք պետք է զբաղվենք նրանցով, ովքեր գնում են», – նշել է Բորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում