Ինչպես տեղեկանում ենք WikiLeaks կայքում տպագրված ամերիկյան դիվանագիտական գաղտնի նամակագրությունից, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը, չնայած 92 տարեկան հասակին, ընդունել է վիագրա: 2008 թ. հուլիսով թվագրված փաստաթղթում, որն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկվել Ար-Ռիյադի դեսպանատնից, թագավորն իրականում 10 տարով ավելի ծեր է, քան նախկինում համարվում էր:
Այսպիսի տեղեկություններ ամերիկացիները ստացել են` շփվելով թագավորական ընտանիքի բժշկի հետ: Նշվում է, որ այս բժիշկը Սաուդյան Արաբիա էր ժամանել` զննելու թագավորի 4 կանանցից մեկին, սակայն նրա մոտ պատահաբար հայտնվել է թագավորի բժշկական քարտը: Այդ քարտի համաձայն՝ թագավորը ծնվել է 1916 թ.: Քարտում նշված է, որ, չնայած տարիքին, թագավորը ծխել է, ստացել է հորմոնալ ներարկումներ և ընդունել վիագրա:
Ամերիկյան փաստաթղթում նշվում է նաև, որ թագավորական ընտանիքը միշտ խուսափում է ընտանիքի անդամների մասին մամուլում որևէ տեղեկություն հայտնվելուց:










































