Մայիսի 18-21-ը Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների տարվա կարևորագույն բժշկագիտական միջոցառմանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովին։ Սա ոլորտի խոշորագույն միջոցառումներից է և տարվա կարևորագույն բժշկագիտական իրադարձություններից։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ:










































