«168 ժամ»-ը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից բոլոր նախարարություններին հրահանգել են անկախության 20–ամյակի առիթով ոլորտային ֆիլմեր պատրաստել և հեռուստատեսությամբ ցուցադրել։
«Արդեն մեկ ամիս է, ինչ նախարարությունները լծվել են այդ գործին։ Նրանք պետք է ներկայացնեն, թե անկախության 20 տարիների ընթացքում որքան ձեռքբերումներ, բարեփոխումներ և լավ բաներ են արել։ Այդ ֆիլմերը պետք է այնպիսի տպավորություն թողնեն, որ այդ ձեռքբերումները եղել են հատկապես գործող և նախկին՝ քոչարյանական իշխանությունների ներկայացուցիչների շնորհիվ։ Առաջիկայում արդեն հեռուստատեսությունները կցուցադրեն նախարարությունների ֆիլմերը»։










































