Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի թիվն աճել է 95 տոկոսով։ Մի փոքր ուշադիր քայլելով Երևանի փողոցներով՝ պատերին կամ գետնին կնկատենք շատերին ոչինչ չասող գրություններ, որոնք թմրավաճառների ալիքների գովազդներ են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՆ թմրաբանության գծով խորհրդատու, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի և Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ:
Մեր բանախոսները նշեցին,ո ր թմրամիջոցների տարածման և իրացման մեթոդները փոխվել են, որը իրավապահների կողմից մնում է չիդենտիֆիկացված․ «Հայաստանում ոչ ավանդական թմրամիջոցներ՝ հոգեխթանիչներ են տարածված, որոնք հիմնականում օգտագործում են երիտասարդները»: