Թուրքիան Հայաստանի նկատմամբ չունի դրական մոտեցում, այնպիսին, ինչպիսին լինում են հարևանները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը կարծում է, որ Թուրքիայի մոտեցումն է` Հայաստանը պետք է գին վճարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. «Միամտություն է կարծել, որ Թուրքիան ՀՀ կողմից առանց լուրջ զիջումների կգնա հարաբերությունների կարգավորման: Թուրքիան կգնա սահմանի բացմանը միայն այն դեպքում, երբ Հայաստանը գին վճարի: ԱՄՆ-ն կարող է պարտադրել Թուրքիային հրաժարվել Հայաստանին հասցեագրված պահանջներից»:









































