Saturday, 27 06 2026
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Լոռու մարզում անտառապետի և անտառապահի առերևույթ անփութության պատճառով 2000-ից ավելի ծառ է հատվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի էական հանգամանքներ: Այս մասին հայտնումեն ՀՀ Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020թ․ մարտի 16-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի, իսկ նույն մարզի 35-ամյա բնակիչը՝ նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը։ Հանդիսանալով պաշտոնատար անձինք, նրանք պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, նրանք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել հիշյալ պահաբաժնում անտառի պահպանությունը, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։

Արդյունքում ինքնությունը չպարզված անձը (անձինք), օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020թ․ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր 2036 ծառ։ Պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 55.914.000 ՀՀ դրամի վնաս:

Նշված անտառխախտումները հայտնաբերվել ու արձանագրվել են պահաբաժնում 2020թ․ մայիսի 15-ից սկսած տարբեր ժամանակահատվածներում կատարված ստուգումների արդյունքում:

Բացի այդ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու, պարտականությունները պատշաճ չկատարելը քողարկելու, ինչպես նաև ծառերի ապօրինի հատման արդյունքում պատճառված վնասը չհատուցելու շահագրգռվածությունից ելնելով՝ նշված անձինք կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «տեղեկատվություն շաբաթական շրջայցերի վերաբերյալ» տեղեկատվություն, որտեղ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ 2020թ․ մարտի 25-ին և ապրիլի 7-ին հիշյալ պահաբաժնի տարբեր տեղամասերում շրջայցեր իրականացնելու և դրանց ժամանակ ապօրինի ծառահատումներ կամ այլ խախտումներ չհայտնաբերելու մասին։ Բովանդակությամբ կեղծ այդ տեղեկանքը նրանք հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին/ (պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանք) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ (պաշտոնեական կեղծիքը) հարւցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում նաև օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով պետությանը պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում