Ինչպես RIA-Novosti գործակալությանը հաղորդել են «Համաշխարհային քաղաքական ֆորումի» կազմկոմիտեից, որը մեկնարկում է առաջիկա ժամերին՝ Յարոսլավլում, այդ քաղաքի օդանավակայանի մոտ քիչ առաջ կործանված ինքնաթիռի պատճառով ֆորումի օրակարգային հարցերը չեն փոխվի:
«Անկասկած չեղյալ կհամարվեն մշակութաժամանցային միջոցառումները, իսկ աշխատանքային օրակարգի փոփոխություն չի ակնկալվում»,- ասել են կազմկոմիտեում: Հայտնի է նաև, որ այդ ֆորումը տեղի է ունենալու ինքնաթիռում զոհված Յարոսլավլի հոկեյի «Լոկոմոտիվ» թիմի «Արենա 2000» մարզադաշտի տարածքում:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 37 ուղևորներից զոհվել է 34-ը, 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գործակալությունը հաղորդում է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքի պահին` ընկնելով օդանավակայանի մերձակայքում:







































