Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ միջազգային հանրությունը ուշադրության լույսն Արցախի վրա պահի. Մայքլ Ռուբին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «American Enterprise Institute»-ի արտաքին և անվտանգային քաղաքականության ավագ գիտաշխատող  Մայքլ Ռուբինը։

-Պարոն Ռուբին, արդեն երկրորդ անգամ եք մասնակցում այս կոնֆերանսին։ Նկատի ունենալով, որ անցած տարվանից ի վեր փոխվել է իրավիճակն Արցախի շուրջ, ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Այս կոնֆերանսի նպատակն այն է, որ աշխարհի տարբեր կետերից մասնագետները հավաքվեն ու քննարկեն այն անվտանգային խնդիրները, որին բախվում են Հայաստանն ու Արցախը։ Մասնագետները ներկայացնում են տարբեր մեթոդաբանություններ, տարբեր կարծիքներ..ես ձեր հարցին կպատասխանեմ մի քանի օր անց, երբ համաժողովն ավարտվի ու ի մի բերվեն գնահատականները, զեկույցներ գրվեն ստեղծված իրավիճակի շուրջ։

-Տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահն արհամարհում է միջազգային իրավունքը  և այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Արցախը, հավելյալ այլ ջանքեր է պահանջում։ Ի՞նչ քաղաքական, դիվանագիտական քայլերի կարիք եք տեսնում։

-Կարևոր է,  որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ  Արցախը չհենվեն միայն արտաքին գործոնների վրա  ու չսպասեն պատրաստի  լուծումներ, որ իրեն կառաջարկեն միջազգային ուժերը։ Սրա փոխարեն անհրաժեշտ եմ համարում  շատ  ակտիվ քաղաքական, դիվանագիտական  աշխատանք իրականացում, որի արդյունքում  միջազգային հանրության ուշադրությունը մշտապես  կլինի Արցախի վրա։ Օրինակ՝ գերիների նախադեպն ունենալով, Հայաստանը կարող է ցույց տալ, որ չնայած  կա նրանց վերադարձի պայմանավորվածություն, Իլհամ Ալիևը այն չի կատարում, ուստի Հայաստանին անհրաժեշտ է հավելյալ աջակցություն։ Այսօր այստեղ  են հավաքվել միջազգայնագետներ, միջազգային իրավունքերի  մասնագետներ, փաստաբաններ, ում հետ մենք կարող ենք գնահատել իրավիճակը, ապագայի ռազմավարությունը, որպեսզի այլևս ոչ ոք չտուժի։

-Հայաստանը կարո՞ղ է ակնկալել միջազգային փաստահավաք առաքելության ներկայություն, ինչպես ՀՀ իշխանություններն են անհրաժեշտ համարում։ Հստակ է, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ռեա՞լ է ակնկալել միջազգային այլ ուժերի ներկայություն։

-Որպես ամերիկացի  կարող եմ հարցնել, որ եթե տարբեր տեղերից դիվանագետներ են գնում Երևան ու Բաքու, ինչու՞ նրանք չեն կարող նաև Արցախ գնալ ու տեղում ծանոթանալ իրավիճակին։ Հստակ է մի բան՝  ցեղասպանություն տեղի չի ունենում, երբ կա ուշադրություն,  ցեղասպանությունը տեղի է ունենում միայն մթության մեջ։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրության  լույսը պահի Արցախի վրա և եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, որ միջազգային անկախ  դիտորդներ լինեն այնտեղ, ապա պետք է Ալիևի հետ շատ ավելի լուրջ խոսակցություն լինի՝ պատժի հնարավոր տարբերակների, սանկցիաների մասին։ Դա ազդակ կլինի Ալիևին, որ այլևս այդպես չի կարող շարունակել։

-Ռուս խաղաղապահների գործունեությունը կամ անգործությունն ինչպե՞ս կգնահատեք, եթե նրանք չեն  իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ անել։

-Ինչ վերաբերում է խաղաղապահներին,  ապա միանգամայն պարզ է, որ  ռուս խաղաղապահները չեն կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Երբ ես տեսա  անցակետը, որ ադրբեջանցիները տեղադրել են կամրջի վրա Լաչինի միջանցքում, տեսա նաև, որ ռուս խաղաղապահները 50 մետր հեռավորության վրա էին ու ոչինչ չէին անում՝ կանխելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները։ Եթե դու չես կարող հենվել ռուսների վրա, ապա կարևոր է  բերել այնքան միջազգային գործընկերներ, որքան հնարավոր է՝ Արցախի ժողովուրդն անվտանգ լինի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում