Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Հասարակությունը պահանջում է մերկացում

Այն իրավիճակն է, երբ հասարակությունը ստեղծում է խնդիրը և ձեռնամուխ է լինում պայքարելու «դեմ» կամ «ի պաշտպանություն», թերևս մեծ ջանքերով: Այսպես հայ հասարակությունն ապրում է որոշակի բարոյաէթիկական նորմերով, որոնց «ոտնահարումը» համարում է պիղծ և ազգադավ: Այսօր այդ նորմերի «պաշտպանների» դեմ նույն հասարակությունը ըմբոստանում է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում, մեկնաբանելով սոցցանցերում ընթացող բուռն քննարկումները` կապված դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան շուրջ, ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

Նրա խոսքով, դա պարադոքս է, որը հնարավոր է բացատրել թերևս հասարակական շերտերի տարբերությամբ: Ստեղծվել է արհեստական, շինծու իրավիճակ, որում, սակայն, կան «զոհեր»: «Խնդիրը հասարակության մեջ գոյություն ունեցող «խառնիճաղանջ» արժեքային համակարգն է, որտեղ աձն այդ արժեքային համակարգում կորցրել է իրեն, կորցրել իր անձնային հավասարակշռությունն ու առանցքը, մարդասիրությունը, կինը կորցրել է իր կանացիությունը և կանացի համերաշխությունը, տղամարդը` իր տղամարդկային ինքնահաստատվածությունը»,- նշեց հոգեբանը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում` համացանցում հայտնվում են մի դերասանուհու ինտիմ կյանքի նկարներ, հաջորդում է մեծ աղմուկ` ազդեցության ուժին, կարելի է ասել, անհամապատասխան, և բացահայտվում են մարդիկ, «մերկանում» են անձինք՝ ոչ թե ֆիզիկապես, այլ էությամբ: Հասարակությունը «պահանջում» է, «տանում» է այդ անձանց «մերկացմանը»: Զոհը դառնում է մեղադրյալ, «գործընկերները»` մեղադրող, մեղադրողը չի կրում հասարակական հավանություն, չի ներկայացնում հասարակությանը, ինչպես իրեն թվացել էր:

Այդ ամենից, ըստ Ա.Ղազարյանի, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք կեղծ արժեքային համակարգի, կեղծ բարոյականության հետ: Ապացույցը, ըստ նրա, հետևյալն է, որ այն գործընկերները, որոնք քննադատում են դերասանուհուն նկարների բովանդակության համար, իրենք իսկ նկարահանում են մի սերիալ, խաղում են ցածրորակ սերիալում, որն իր հասարակական ազդեցությամբ «անդաստիարակ» է, և կա քարոզվող անբարոյականություն: Բացի այդ` հարցազրույց են տալիս վատ հայերենով և բավական ագրեսիվ, չարությամբ, առանց կանացի համերաշխության, և այդ «մերկացված» անձինք ֆիլմում բարու հաղթանակն են տոնելու, իրենց խոհեմությունն է հաղթելու, նրբազգացության օրինակ են և այլն:

«Կեղծ բարոյական չափանիշներով անձի գնահատանքը արդեն իսկ սուբյեկտիվ է. մարդու անձնական կյանքը վերաբերում է միմիայն իրեն և իր ընտանիքին, և զավեշտ է` «հասուն», իբրև թե հաստատված, «ինտելիգենտ» դերասանների կողմից ուրիշի ինտիմ կյանքի մանրամասները` որպես գլխավոր թեմա շահարկելը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հասարակության արձագանքին` նա նկատեց, որ այն միանշանակ չէ, բայց նաև բավական բուռն է: Արձագանքներից երբեմն կարող ենք տեսնել, թե որքան մոտ են մեր լավն ու վատը, «անհնարինն» ու «հնարավորը», որքան լղոզված են մեր «հին» և «նոր», «հայկական» և «ոչ հայկական» անվանվող բարոյականության սկզբունքները, այս ամենով հանդերձ՝ քննարկում-քննադատությունները նույն անիվի մեջ են պտտվում, քանզի արժեքային համակարգի առանցքն է կորսված, և կեղծ արժեքներն իրենց սոցիալական գործառույթը չեն կատարում:

Լուսանկարը` IQ Magazine-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում