Կրեմլը ոչինչ չգիտի Ուկրաինայի պատերազմի խաղաղ ծրագրի, Վատիկանի առաքելության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։
Լրագրողների հարցին՝ «Կա՞ որևէ բան հայտնի Կրեմլում Վատիկանի առաքելության մասին», Կրեմլի խոսնակը պատասխանեց, որ ոչինչ հայտնի չէ։
Ապրիլի 30-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունգարիայից վերադառնալիս ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ Վատիկանը մասնակցում է խաղաղապահ առաքելության և փորձում է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, թեև մանրամասները դեռևս հրապարակված չեն։