Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Դեպի Վաշինգտոն Հակարիի կամրջի անցակետո՞վ

Ադրբեջանի տարածած տեսանյութի առնչությամբ, որտեղ հայկական համարանիշներով մեքենաներով քաղաքացիներ են անցնում Հակարի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական անցակետի անձնագրային ստուգում, հայտարարություն է տարածել Արցախի կառավարության տեղեկատվական շտաբը: «Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:

Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը պահպանելու ապօրինի անցակետը և որևէ կերպ վերահսկելու և խոչընդոտելու Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժը: Ուստի, վերահաստատում ենք, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ՝ ապահովելու համար Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն այդ ճանապարհին: Տեղաշարժի կարիք ունեցող անձինք պետք է առ այսօր գործող ընթացակարգերով դիմեն համապատասխան պետական մարմիններ՝ նշված մեխանիզմներով խնդրին լուծում տալու նպատակով»: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը տալով հարցերի որոշակի պատասխան, այդուհանդերձ առաջացնում է նաև հարցեր: Մասնավորապես, նշվում է, որ քաղաքացիները հայտնվել են անակնկալ վիճակում: Բայց միթե՞ մինչ անցակետը չի եղել: Որևէ պատկան կառույց կամ ստորաբաժանում, որը կկանխեր այդ «անակնկալը» և թույլ չէր տա ստեղծել իրավիճակ, որով կարող էր դառնալ ադրբեջանական քարոզչության խաղաքարտ: Իհարկե հարցն այն չէ, թե Ադրբեջանը դրանով կարող է խաբել միջազգային հանրությունից ինչ որ մեկին, եթե այդ ինչ որ մեկն ինքը չունի «խաբվելու» ցանկություն ու մտադրություն: Բայց, այդուհանդերձ, հարցը առկա է և վերստին առկա է հայկական կողմի՝ Արցախի և Հայաստանի որևէ պատկան կառույցի աշխատանքային պատասխանատվության հարցը:

Կրկնեմ, եթե խոսքը «անակնկալի», այլ ոչ թե իրավիճակը պարզապես այդպես մատուցելու և հանրային աղմուկը լռեցնելու մասին է: Որովհետև այդ պարագայում առաջացող հարցն այլ է՝ ի՞նչ համաձայնության շրջանակում է ստացվել «անակնկալը», որ դարձել է ադրբեջանական տեսանյութ: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի մի հանգամանք, որը գուցե «հարակից» է, սակայն այդուհանդերձ հետաքրքիր՝ տեսանյութը տարածվում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկմանն ընդառաջ: Իսկ ի՞նչի «փաստարկ» է այդ տեսանյութը: «Փաստարկ» կամ «օրինակ» է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ու Ադրբեջանի սահմանապահները կարող են հանգիստ հաղորդակցվել իրավական ընթացակարգով: Պատահաբա՞ր է ստացվել, որ այդ «օրինակը» ի հայտ է գալիս վաշինգտոնյան հանդիպման անմիջապես շեմին՝ առավել ևս հաշվի առնելով «ուղիղ երկխոսության» բանաձևի բարձրաձայնման հանգամանքը, թե՞ «հանդիպումը» դե ֆակտո «մեկնարկել» է Հակարիի կամրջից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում