Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Հայաստանի ճախրող գներ

Ինչպես ասում էր Գագարինը` թռանք: Հայաստանի սպառողական ապրանքների գները այս սկզբունքն են որդեգրել. այնպես են ճախրում, որ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ-ն) չի կարողանում թաքցնել այդ ճախրանքը:
Երեկ ԱՎԾ-ն հրապարակեց նոյեմբերի սպառողական գների ինդեքսները (ՍԳԻ): Ըստ այդմ` այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, սպառողական ապրանքների գներն աճել են 9.6%-ով (տասներկուամսյա գնաճ): 2009թ. դեկտեմբերի նկատմամբ հաշվարկված ՍԳԻ-ն կազմել է 7.5%: Իսկ սպառողական գների այն ինդեքսը, որը ցույց է տալիս այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գների աճը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների նկատմամբ` կազմել է 8.1%:
Վերջին 13 տարիներին (սկսած 1998թ.) ԱՎԾ-ն երբեք այսքան բարձր գնաճ չի արձանագրել: Իսկապես ինչ-որ լուրջ բան է կատարվում գների հետ մեր երկրում, որը գրեթե ոչ մի առնչություն չունի համաշխարհային շուկայում գների փոփոխությունների հետ: Համաշխարհային շուկայում գները վերջին 13 տարիներին միշտ էլ բարձրացել-իջել են, ընդ որում` բարձրացել են էականորեն ավելի շատ, քան այսօր են բարձրանում, սակայն ՀՀ-ում այդ տարիներին այսպիսի բարձր գնաճ ԱՎԾ-ն չէր արձանագրում: Բարձր գնաճի ավելի էական պատճառ պաշտոնապես երբեմն նշվում է եղանակային վատ պայմանների հետևանքով գյուղատնտեսական ապրանքների գների աճը: Օրինակ` հոկտեմբեր ամսվա տասներկուամսյա գնաճի (9.1%) մոտ կեսը (4.4%) ԿԲ-ն բացատրում է միայն հացամթերքի, մրգի և բանջարեղենի գների աճով: Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք ՍԳԻ-ի մյուս կեսը և կենտրոնանաք գյուղմթերքների վրա, ապա այստեղ միանշանակ չէ, որ գյուղմթերքների գներն աճում են բացառապես եղանակային վատ պայմանների հետևանքով: Սկսած 1998թ. մենք մի քանի անգամ շատ ավելի դաժան երաշտներ ենք ունեցել, բայց գներն այսքան չեն աճել: Այնպես որ, ՀՀ-ում գների աճի տեմպերի մեծացումը պետք է որ նոր պատճառներ ունենա, որոնք նախկինում չեն եղել, կամ չեն դրսևորվել:
Բանն այն է, որ գնալով փոքրանում է մանր ու միջին բիզնեսի դերը մեր երկրում: Դա փաստում է նաև պաշտոնական վիճակագրությունը: Օրինակ` 343 խոշոր հարկատուների (ՊԵԿ-ի կողմից մոնիտորինգի ենթարկվող) շրջանառությունները շատ ավելի արագ են աճել վերջին տարիներին, քան բոլոր տնտեսվարողների շրջանառու միջոցները, ինչը, բնականաբար, բարձրացնում է գները: Սա` մեկ: Երկրորդ` մեր օլիգարխները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև միջինից մի փոքր մեծ ընկերությունների սեփականատերերը վերջերս դադարել են ՀՀ-ում իրենց արտադրությունները ընդլայնել: Սա արդեն կարելի է բացատրել զուտ «տնտեսագիտորեն»: Այսպես, եթե ՀՀ-ում որևէ բան արտադրվի, այն պետք է կա՛մ վաճառվի այստեղ, կա՛մ արտահանվի: Արտահանման տարբերակը ի սկզբանե արդեն բացառվում է` կապված վերջին երկու-երեք տարիներին Վրաստանում տեղի ունեցող հարկային օրենսդրության ու ընդհանրապես ներդրումային դաշտի աներևակայելի բարելավմամբ: Հաշվի առնելով նաև շրջափակման հետևանքով տրանսպորտային բարձր ծախսերը (ինչը չկա Վրաստանի պարագայում)` ոչ ոք հիմար չէ, որ Վրաստանը թողած ՀՀ-ում արտադրություն հիմնի կամ այստեղ եղած արտադրությունը ընդլայնի` արտադրանքը այլ երկրներ արտահանելու համար: Մնում է մյուս տարբերակը. արտադրությունը ընդլայնել` արտադրանքը ՀՀ-ում վաճառելու նպատակով: Սակայն պարզվում է, որ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը չի կարող ավելացնել իր կողմից գնվող ապրանքները, քանի որ լրացուցիչ փող չունի (գնողունակությունը չի մեծանում): Ավելին, ճգնաժամը ինչ-որ տեղ նպաստեց նրան, որ հայաստանցիների եկամուտները նվազեցին, իսկ եթե եկամուտները նվազում են, նվազում են նաև այդ եկամուտներով գնվող ապրանքները: Եվ ստացվում է «ձնագնդի» էֆեկտ` բնակչության եկամուտները պակասում են, ինչը ստիպում է տեղական արտադրողներին դադարեցնել արտադրությունը, և որքան շատ է պակասում արտադրանքը, այնքան մոնոպոլանում է շուկան ու աճում են գները, որքան շատ են աճում գները, այնքան շատ է նվազում մարդկանց գնողունակությունը և այսպես շարունակ: Բացի այդ` ՀՀ-ն փոքր շուկա է. եթե, պատկերավոր ասած, այստեղ ընդամենը 50 կգ բանանի պահանջարկ լինի, ապա բանանի ներկրում չի լինի: Կամ էլ ներկրողը մեկ բանանը կվաճառի 100 հազար դրամով, որ կարողանա փակել ողջ ծախսերը: Այսօր ՀՀ-ն գնալով կանգնում է այս վտանգի առջև: Օլիգարխները, իհարկե, շարունակում են հարստանալ, բայց նրանք չեն կարող, ասենք, տոննաներով պարենային ապրանքներ սպառել: Բնակչության մյուս 99 տոկոսի իրական եկամուտները նվազում են («Ժամանակ»-ի նախորդ հոդվածներից մեկում ցույց էինք տվել, որ իրական միջին աշխատավարձը 2010թ.-ից սկսել է նվազել), դա նշանակում է, որ նվազում է ՀՀ-ի` առանց այդ էլ փոքր սպառողական շուկան: Շուկայի փոքրացումն էլ ստիպում է գներին թռնել, քանի որ 1. փոքրերը դադարեցնում են արտադրությունը և շուկան մոնոպոլացվում է, 2. խոշորներն էլ չեն ընդլայնում արտադրությունը, որովհետև ավելի ձեռնտու է ընդլայնվել Վրաստանում: Այսպիսով, ավանդաբար ցածր գնաճով աչքի ընկնող Հայաստանը վերածվել է բարձր գնաճ արձանագրող երկրի, և գների ճախրանքը սպառնում է դառնալ խրոնիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում