Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

WikiLeaks. Եթե Արձանագրությունները չլինենին, Ս. Սարգսյանը կհամաձայներ Բաքվին վերադարձնել 5 շրջանները

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի նախկին (1998-2008) արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին: «10YEREVAN98» ծածկագրով այս մասին փաստաթուղթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Վաշինգտոն է ուղարկել 2010 թվականի փետրվարի 25-ին: Դրանում նշված է.

«Փետրվարի 10-ին Վարդան Օսկանյանն ինձ հետ հանդիպման ժամանակ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Նրա կարծիքով` այդ գործընթացը պետք չէր սկսել` նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Օսկանյանին զարմացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելուն առնչվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ընտրած մեթոդը: Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունների առջև ծառացած է ավելի առաջնահերթ խնդիր, քան` հայ-թուրքական մերձեցման գործընթացն է: Դա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հասարակության ու սփյուռքի հետ երկխոսություն սկսելն է.

«Սարգսյանը պետք է իր քաղաքական կապիտալը վատներ՝ հասարակությանը ու սփյուռքին համոզելու համար, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայկական ուժերի կողմից վերահսկվող մի շարք տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբջանին։ Դրանից հետո նոր նա կարող էր ձեռնամուխ լիներ Թուրքիայի հետ խնդիրների լուծմանը»:

Նախկին արտգործնախարարի խոսքերով` դա եղել է իր պլանը, երբ գլխավորել է Հայաստանի արտգործնախարարությունը. «Նախ պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, ապա նոր հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ։ Սարգսյանը ձիակառքը դնում է ձիու առջևից։

Բացի այդ, առաջինը Թուրքիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի ուղղությամբ։ Հնարավոր է՝ Թուրքիան սովորական քաղաքացիների համար բացի սահմանը, ինչը խթան կհանդիսանա երկու կողմերի համար, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորված չէ»։

Օսկանյանը, հենվելով թուրք դիվանագետների հետ իր անձնական զրույցների վրա, ընդգծել է, որ տվյալ փուլում Թուրքիան չի ձգտում կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները. «Թուրքիան ու Հայաստանը պետք է ուղղակիորեն երկխոսեն միմյանց հետ, և ոչ թե դա տեղի ունենա ԶԼՄ-երի կամ երրորդ կողմի միջոցով։ Անհրաժեշտ են նախագահների միջև բարձր մակարդակի գաղտնի հանդիպումներ՝ գոնե բանավոր համաձայնագիր ձեռք բերելու համար»։

Ավելին, Օսկանյանի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում են նաև հայկական իշխանությունների բացթողումները, որոնք արձանագրությունների շրջանակներում չեն քննարկել Հայոց ցեղասպանության ու ղարաբաղյան հիմնախնդիրների պայմանները. «Չունենալով այս հարցերի մասին հստակ համաձայնագիր՝ դժվար է ակնկալել արձանագրությունների շուտափույթ վավերացում»։

Օսկանյանը նաև խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակի վատթարացումից. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը չի կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիան ու Ադրբեջանը երկու կողմից սեղմում են Հայաստանի շուրջ օղակը։ Թեև Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ռիսկային է Ադրբեջանի համար՝ երկու ցուցիչներ վկայում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վատթարացման մասին.

ա) մարդիկ կորցնում են բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ տածած իրենց հավատը, բ) տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռությունը փոխվում է Ադրբեջանի օգտին։
Հայ-թուրքական արձանագրությունները նույնպես խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Հայաստանի կառավարությունը կանգնած է երկու փաստաղթերի արանքում։ Խոսքը հայ-թուրքական արձանագրությունների ու վերջերս նորացված Մադրիդյան սկզբունքների մասին է։ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ։

Եթե հայ-թուրքական արձանագրությունները չլինեին, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայներ (կպնդեր) Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 5-ը՝ պահպանելով մնացածը 2-ը՝ հետագա քննարկումների համար։ Սակայն այժմ դա կլինի «քաղաքական ինքնասպանություն», քանի որ այդ քայլը կդիտարկվի որպես այն քողարկված տեսության իրավացիություն, որ արձանագրություններում առկա են գաղտնի դրույթներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զիջումներին»։

Օսկանյանը հավելել է, որ եթե արձանագրությունները ձախողվեն, ապա Մինսկի խումբը դադար է վերցնելու։ Օսկանյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը գոհ է եղել Մադրիդյան բնօրինակ սկզբունքների ձևակերպումից, և աշխարհի վերջը չէր լինի, եթե Հայաստանը հարկադրաբար ընդուներ դրանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում