Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ինչո՞վ կարող է սփյուռքը աջակցել Հայաստանի գիտության զարգացմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Alcatel-Lucent-ի հանրահայտ Bell Labs գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, Փարիզում միջազգային հետազոտական ծրագրերի համակարգող Արմեն Աղասարյանն է:

– Արմեն, Հայաստանում գիտությունը զարգացնելու ուղիների և դրան Սփյուռքի մասնակցության ձևաչափերի մասին ինչպիսի՞ն են Ձեր տեսակետները, ըմբռնումները:

– Գիտության մասին խոսելիս հարկավոր է նախ հստակեցնել` գիտության ո՞ր բնագավառի մասին է խոսքը, կամ ցանկացած, առանձին վերցրած բնագավառում ի՞նչը նկատի ունենք. ֆունդամենտա՞լ, թե՞ կիրառական գիտությունը: Հայաստանի նման փոքր երկրում խոսել ընդհանուր գիտության զարգացման մասին, առանց առարկան մասնավորեցնելու, դժվար է:

Լուրջ վերլուծական աշխատանքի արդյունքում հարկավոր է նախ և առաջ առանձնացնել այն ճյուղերը, որոնք համապատասխանում են ներկայիս կամ հեռանկարային տնտեսական պահանջներին և որպես այդպիսին՝ պետության կողմից խթանման կարիք ունեն:

Ավելացնեմ նաև, որ, իմ խորին համոզմամբ, գիտության որևէ բնագավառ չի կարող լուրջ զարգացում ապրել՝ առանց համապատասխան տնտեսական և կրթական միջավայրի (էկոսիստեմի): Հետևաբար, գիտության զարգացման նախադրյալները գտնվում են մեր հասարակության այնպիսի արմատական բարեփոխումների մեջ, որոնք հնարավոր կդարձնեն այդ էկոսիստեմի ձևավորումը: Այլ կերպ ասած՝ չեմ կարծում, թե որևէ դոպինգային քաղաքականություն, անհատական կամ խմբային նախաձեռնություն ի վիճակի լինի ըստ էության փոխել ներկայիս վիճակը՝ առանց հասարակության մնացած բնագավառների համաչափ զարգացման:

Ինչ վերաբերում է Սփյուռքի մասնակցությանը, ապա իսկական գիտությունը ազգ չի ճանաչում: Հատկապես այսօր՝ հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման արդի պայմաններում, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտնականները համագործակցում են միմյանց հետ՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից: Լոկալ, տեղային առումով գիտությունը զարգացած է այնքանով, որքանով այն ինտեգրված է միջազգայինին: Եվ այդ տեսակետից, Սփյուռքի մասնակցությունից հրաշքներ պետք չէ ակնկալել, քանի դեռ բուն Հայաստանում առկա չեն էական համակարգային փոփոխություններ:

– Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, կմասնավորեցնե՞ք: Եվ Սփյուռքը չի՞ կարող մասնակցել այդ էկոսիստեմի ձևավորմանը:

– Նկատի ունեմ այնպիսի բարեփոխումները, որոնք կստեղծեն ընդհանուր դրական մթնոլորտ հասարակության տարբեր բնագավառներում` սկսած մարդու իրավունքներից և վերջացրած դրա արդյունքում անպայմանորեն ավելի բարվոք տնտեսական վիճակով: Այդ ամենը չափազանց փոխկապակցված է, իմ կարծիքով:

Ի դեպ, տեսականորեն այդ բարեփոխումները կարող են կատարվել կամ առնվազն խթանվել վերևից, սակայն մեր դեպքում դա գրեթե անհնար եմ համարում, և դա, ի վերջո, տեղի է ունենալու ներքևի՝ քաղաքացիական հասարակության ճնշման տակ:

Սփյուռքը իհարկե կարող է և որոշ չափով մասնակցում է, սակայն հիմնական կրող ուժը միայն բուն Հայաստանի ներսից կարող է լինել: Նույնիսկ ավելին, Սփյուռքի իրական մասնակցության աստիճանը կարող է այն ցուցանիշը հանդիսանալ (լակմուսային թուղթ լինել), թե որքանով են այդ ներքին գործընթացներն առկա: Իհարկե, այստեղ խոսքը «նոմենկլատուրային» Սփյուռքի մասին չէ, որը հաճախ նաև խանգարում է` կուրորեն համագործակցելով և քարտ բլանշ տալով հետադիմական իշխանություններին, օգնելով վերջիններին՝ իրենց ստերեոտիպային պատկերացումները հասարակության վրա ամրացնելու:

– Եթե նայում ենք այլ երկրների, օրինակ` Վրաստանին, ապա տեսնում ենք, որ նա ուսանողներ պատրաստեց, գումարներ ծախսեց, իսկ այդ երիտասարդները վերադարձան և ունեն իրենց արդյունավետ ներգրավվածությունը: Մեզ համար որքանո՞վ է հնարավոր սփյուռքի իմացական ներուժը այս կերպով կիրառելը:

– Վրաստանի հետ համեմատելիս հարկավոր է հիշել, որ վրացիները ընտրել են իրենց հասարակության զարգացման մի այլ մոդել, որն ավելի համահունչ է ժամանակակից աշխարհի արժեհամակարգին. իրենց կարծես թե հաջողվում է անջատվել խորհրդային ժառանգությունից, ինչը մեզ, ցավոք, առայժմ չի հաջողվել: Մնացածն այդ մոդելի ածանցյալն է և հետևանքն է այն դրական մթնոլորտի, որ ձևավորվել է այդ երկրում քաղաքական և հասարակական փոփոխությունների արդյունքում:

Ենթադրենք` գումարներ եք տրամադրում արտասահմանում մեր ուսանողների բարձրորակ ուսուցման համար (ի դեպ, Հայաստանում այդպիսի հիմնադրամներ ևս գործում են): Նախ՝ դա կարող է ստեղծել լրացուցիչ կոռուպցիայի աղբյուր, և հետո՝ ի՞նչ երաշխիք, որ այդ ուսանողները պիտի հետագայում վերադառնան և աշխատեն երկրի ներսում: Դրա համար անհրաժեշտ են իրական օբյեկտիվ շարժառիթներ:

– Ինչո՞ւ մեզ չի հաջողվում ազատվել խորհրդային ժառանգությունից:

– Հավանաբար, բացատրությունը աշխարհաքաղաքական պայմաններն են` Ռուսաստանի, Թուրքիայի գործոններ, անվտանգության նկատառումներ Ղարաբաղում և այլն: Սակայն, ի վերջո, որոշ վերլուծաբաններ ի ցույց են դրել, որ ժողովրդավարության պակասը Հայաստանում շատ ավելի մեծ վտանգ է պարունակում պետական անվտանգության տեսակետից:

– 1988-1990 թթ. գնացած սերունդը, որը դեռ հայ է, արդյոք կարո՞ղ է իր օգնությունը, իր մասնակցությունը ունենալ այս խնդրում, և ի՞նչն է մեզ` Հայաստանին, խանգարում ներգրավել սփյուռքի երիտասարդներին, սփյուռքում փորձ ձեռք բերած անձանց մասնակից դարձնել մեր կառավարման ապարատին, մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներին:

– Չգիտեմ՝ ինչո՞ւ եք հատկապես առանձնացնում այդ 2-3 տարիները, այն դեպքում, երբ անկախությունից հետո արտագաղթը անընդհատ շարունակական բնույթ է կրել:

Ինչևէ, եթե խոսքը գիտական ներուժ ներկայացնող շերտի մասին է, ապա նրանց մասնագիտական ընդգրկումը Հայաստանում որքան էլ փոխադարձորեն ցանկալի է, այն արհեստականորեն «հրահանգել» հնարավոր չէ, եթե չկան համապատասխան օբյեկտիվ պայմանները: Իսկ այդ պայմանների առաջին նախանշանները կլինեին ներսում տեղի ունեցող դրական գործընթացները, ու ես վստահ եմ, որ Հայաստանի ներսում այդ ներուժը կա, և կան մարդիկ, ովքեր ի վիճակի են այդ անելու:
– Քաղաքական կա՞մք է պետք, թե՞ այլ խնդիրներ եք տեսնում: Եվ ընդհանրապես, ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք խանգարում են այդ գործընթացներին:

– Ես դժվարանում եմ գիտության հետ առնչվող խնդիրներն առանձնացնել հասարակության այլ կարևորագույն խնդիրներից, ինչպիսիք են ազատ մրցակցային տնտեսության հաստատումը, պետական մարմիններում կոռուպցիայի վերացումը, օրենքի գերակայության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այդ ամենի ակունքում՝ ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Հասարակության մոդելը պետք է դրված լինի առողջ, թափանցիկ և ռացիոնալ հիմքերի վրա: Դա կոչվում է նաև սահմանադրություն, բայց ոչ թե այն, ինչ գրված է թղթի վրա, այլ այն, ինչ իրապես ընդունված է՝ որպես քաղաքացիական պայմանագիր:

– Այնուամենայնիվ, որո՞նք են այն արգելքները, որոնք խանգարում են մեզ լինել այդպիսին:

– Իմ կարծիքով, այստեղ կարևորն այն է, թե ինչ ուղղությամբ են գործընթացները զարգանում: Դրա համար հարկավոր է, որ հասարակության ներքին պայքարի արդյունքում հաղթեն ավելի առաջադեմ և առողջ ուժերը, իսկ դրա վերջնական երաշխիքը կլինի միայն քաղաքացիական հասարակության ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում