Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և նկատի ունենալով, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղը կայանալիք նիստի ժամանակ կհաստատի 2011 թվականին Երևանի օրը բացառության կարգով սեպտեմբերի 21-ին նշելու մասին որոշումը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը նշվելու է մեծ շուքով և հանդիսավորությամբ, ուստի Երևանի օրվան նվիրված տոնական մշակութային միջոցառումների ծրագիրը արդյունավետ է իրականացնել նույն օրը:









































