Sunday, 14 06 2026
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց

Թուրքիայի «Բարբարոսա» պլանը՝ ընդդեմ Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները քաղաքական նոր ռազմավարության շրջանակներում հայտարարել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում սեփական ռազմածովային ուժերի ընդլայնման մասին։

Թուրքական նոր պլանը ստացել է «Բարբարոսա» անվանումը։ Սակայն, ի տարբերություն կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի պատվին անվանված՝ Խորհրդային միության վրա հարձակման նացիստական պլանի, թուրքական նոր պլանն անվանվել է թուրք ծովակալ Հայրեդդին Բարբարոսայի պատվին, որը 16-րդ դարում գլխավորել է Միջերկրական ծովի խոշորագույն ծովահենային նավատորմը։

Այս նպատակով Սև և Մարմարա ծովերում տեղակայված մի շարք ռազմանավեր բերվելու են Միջերկրական և Էգեյան ծովեր։ Խոսքը երկուական հակասուզանավային ֆրեգատների և հրթիռային կորվետների, ինչպես նաև օժանդակ նավերի մասին է։

Միջերկրական ծովի արևելյան հատվածում (Իսրայելի և Կիպրոսի սահմաններին) թուրքական ռազմածովային ուժերի ակտիվանալու մասին արդեն իսկ ազդարարել են Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով պետնախարար Էգեմեն Բաղըշը սպառնացել է Կիպրոսին Միջերկրական ծովի արևելյան հատվածում նավթի ու գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ։

Թուրքիան չի ճանաչում Իսրայելի և Լիբանանի հետ Կիպրոսի կնքած համաձայնագրերը, որոնք առնչվում են բացառապես տնտեսական գոտու սահմանների հստակեցմանը։ Թուրքիան վստահեցնում է, որ դրանով խախտվում են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իրավունքները։

Թուրքական այս սպառնալիքները զայրույթ են առաջացրել Աթենքում, և Հունաստանի կառավարությունը հանդես է եկել Կիպրոսին հասցեագրված թուրքական սպառնալիքների քննադատությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում