Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն աջակցել է նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումներին։
Բարեփոխումը, որը Մակրոնը հավանություն տվեց՝ շրջանցելով խորհրդարանն անցյալ ամիս, կենսաթոշակային տարիքը 62-ից կբարձրացնի 64-ի։
Բացի այդ, Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ օրենքի նախագծի որոշ հոդվածներ ունեն իրավական թերություններ։ Ֆրանսիայում հունվարից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում՝ կապված վիճելի կենսաթոշակային բարեփոխումների հետ:
Ըստ կառավարության՝ նախաձեռնված փոփոխություններն անհրաժեշտ են կենսաթոշակային համակարգի փլուզումը կանխելու համար։








































