Տեղ գյուղում տեղի ունեցածը չպետք է կապել ԵՄ դիտորդների շուրջ սպառնալիքների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության նախկին խոսնակ-քաղաքագետ Վահան Բալայանը:
Բալայանը կարծում է, որ ԵՄ դիտորդների առաքելությունը չպետք է բացասական գնահատել, պարզ է, որ նրանք չեն կարող գտնվել սահմանի ամբողջ երկայնքով. «Տեղ գյուղի սադրանքից Հայաստանը պետք է դասեր քաղի, սա չի լինելու վերջինը»: Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին, Բալայանը նկատեց. «Գերմանիան փնտրում է նոր գործընկերներ, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, պետք է այդ հնարավորությունից օգտվել»:









































