Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Եթե հակառակորդը ոտնձգություն անի, պետք է իմանա, որ պատասխան հարված է ստանալու. Անդրանիկ Քոչարյան

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը, կանգնեցրել են հակառակորդի սադրանքները, իսկ ինչ վերաբերում է թերացումներին, որոնց մասին Կառավարության նիստի ընթացքում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դրանց մասով կլինի ծառայողական քննություն:

Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էր, և այդ սցենարի շրջանակներում կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է:

«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերություններ լինել: Եվ մենք հետամուտ ենք, որ դրանք բացահայտվեն, մեղավորները պատժվեն»,-ասաց Քոչարյանը:

Նա վստահեցնում է՝ հանձնարարականներ չէին կարող տրված չլինել, դրանք տրվել են հակառակորդի առաջխաղացումից առաջ:

Անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությամբ նախորդ օրը ԱԺ-ում ԶՈՒ ղեկավար կազմի՝ ԳՇ պետի մասնակցությամբ կայացած փակ հանդիպմանը՝ պատգամավորն ասաց, որ քննարկումը միտված է եղել նման իրավիճակները բացառելուն, ոչ թե մեղավորների գտնելուն:

«ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, եթե ԶՈՒ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին ու կտեղակայվեին այնտեղ: Հետագայում պետք է ելնենք նրանից, որ ԶՈՒ-ի և կարողությունները, և ուժը, և բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է, մերն է, եթե դրանից ավել հակառակորդը ոտնձգություն պետք է անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Եվ այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի, ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի»,-ասաց Քոչարյանը:

Իսկ թերացումների մասով ծառայողական քննություն անպայման կլինի: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ում անպայման կլինի ծառայողական քննություն, անհրաժեշտության դեպքում՝ ԶՈՒ-ում ևս: Ծառայողական քննությամբ կուսումնասիրվեն, թե ինչ մակարդակով են կատարվել կամ չեն կատարվել հանձնարարությունները:

«Երեկվա քննարկման ժամանակ իրավիճակն ավելի պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ, ԶՈՒ-ն իրականացրել է իր առջև դրված խնդիրը, տվել ենք զոհեր, բայց կանգնեցրել ենք հակառակորդի սադրանքները»,-ասաց Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում