shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ ապրիլի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա, անցել կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։
Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։










































