Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները փորձում են օգնել Հայաստանին, բայց իրավիճակը բարդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի նախագահ, բժիշկ Լևոն Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ Սփյուռքը չկողմնորոշված է, դժվար է այս բարդ իրավիճակին դեղատոմս գտնել․ «Պարտությունից հետևություններ չարեցինք․ առանց կարևոր հարցերը լուծելու մտանք խաղաղության կեղծ դարաշրջան: Սփյուռքը երբեք չի եղել համախմբված, այն գերնպատակ դարձնելը իրական չէ: Չունենք սեփական հաշվարկներ, չգիտենք՝ ինչ ենք ուզում»:











































