Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Բախում սահմանին, քաոս` թիկունքում

Սահմանի ցանկացած լարվածություն ու բախում անմիջապես բացահայտում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության խայտառակ վիճակը: Դժբախտաբար, այդ հանգամանքը հերթական անգամ ակնառու դարձավ ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած բախման ժամանակ: Դժբախտաբար՝ առաջին հերթին այն իմաստով, որ այդ բախման հետևանքով ունեցանք զոհված զինծառայողներ, և թե այն առումով, որ հերթական անգամ ակնհայտ դարձավ թիկունքում տեղեկատվական համակարգի և նաև այդ առնչությամբ քաղաքացիական գիտակցոության գրեթե իսպառ բացակայությունը:

Սահմանին բախումը թիկունքում բերում է տեղեկատվական քաոսի, այն դեպքում, երբ կայացած և ինստիտուցիոնալ պետական ու հանրային կյանքում պետք է լիներ լիովին հակառակը՝ կազմակերպվածության աստիճանի էական բարձրացում: Սա բոլորովին նույնական չէ կամ հոմանիշ չէ միասնականության մասին գործնականում դատարկ արտահայտություններին: Կազմակերպվածության էական, շեշտակի բարձրացումը ամենևին չի նշանակում անվտանգության համար պատասխանատու պետական ինստիտուտներին ուղղված հարցերի ու հարցադրումների, հարկ եղած դեպքում՝ ընդդիմախոսության բացառում:

Դա նշանակում է այդ ամենի այնպիսի կազմակերպում ու համակարգում, որ սրությամբ հանդերձ, դրանք այդուհանդերձ լինեն դիպուկ, առարկայական, դրանով իսկ կատարեն պետական պաշտպանունակությանը թեկուզ անուղղակի, բայց օժանդակող դեր, այլ ոչ թե հակառակը՝ ստեղծեն հենց տեղեկատվական քաոս թիկունքում, ինչը կարող է ծառայել միմիայն հակառակորդի ու թշնամու շահերին: Եվ սա՝ միայն թշնամու համար օգտակար տեղեկատվական քաոսը, իսկ որոշների պարագայում պարզապես խրախճանքը՝ որևէ կապ չունի պաշտպանության կազմակերպման հարցերի հետ:

Այն, որ այդ հարցերը կան, պետք է հնչեն, պետք է լինի պատասխանների պահանջ, աներկբա է, ու դա պետք է լինի քաղաքական առօրյայի անբաժանելի մասը, անկախ այն բանից՝ լարվածություն կամ բախում կա, թե ոչ: Այդ հարցերը պետք է մշտապես դրվեն Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության առաջ և ակնկալեն պատասխաններ, հստակ, առարկայական, կոնկրետ, իհարկե այնքանով, որքանով այդ պատասխանների հանրայնացումը չի հակասի ռազմական գաղտնիքի հանգամանքին և չի վնասի պետական անվտանգությանը: Բայց, այդ հարցերով հանդերձ, տեղեկատվական անվտանգության, հատկապես լարված ու բախումնային իրավիճակների ժամանակահատվածում տեղեկատվական իրադրության կառավարելիության համար պետք է պատասխանատվության զգացում լինի բոլորի մոտ, որովհետև այդ թվում նաև տեղեկատվա-քարոզչական դաշտում առկա իրավիճակը կարող է ծանր ազդեցություն ունենալ մեր պաշտպանական կարողության վրա և ավելի բարդացնել հենց մեր զինծառայողների վիճակը, որ այդ պահին դիմադրում են ու հակահարված տալիս թշնամուն:

Անշուշտ, կասկածից վեր է, որ տեղեկատվական աղմուկն այդ ժամանակ ձևավորվում է նաև շատ ու շատ քաղաքացիների մարդկային ամենաանկեղծ մտահոգությամբ և իրապես հայրենասիրական մղումներով, պետական անվտանգության, զինվորի կյանքով մտահոգ մղումներով: Բայց, այդ ամենաանկեղծ մղումները կարող են բերել ակամա վնասների, եթե արտահայտվում են ձևերով ու միջոցներով, որոնք հակասում են ռազմական բախումնային պահերի անհրաժեշտ թիկունքային անվտանգության կանոններին ու տրամաբանությանը: Սա խնդիր է, որ արտահայտվում է միշտ, և, եթե չունենա ինստիտուցիոնալ լուծումների հեռանկար, այն արտահայտվելու է մշտապես՝ անկախ պաշտպանության կազմակերպման որակից ու արդյունավետությունից, անկախ օրվա քաղաքական ղեկավարության ով լինելուց, ու վնասելու է բոլորիս: Այստեղ պետք են ողջախոհ լուծումներ, լուծումներ թե պետական, թե հանրային մակարդակներում, որպեսզի որևէ կերպ չսահմանափակվի քաղաքացու հարց տալու և արտահայտվելու իրավունքը, մյուս կողմից սակայն այդ իրավունքի նույնիսկ ամենաանկեղծ մղումով իրացումը որևէ այլ մարդկանց ձեռքին չդառնա ծանր իրադրությունից օգտվելով նեղ հարցեր լուծելու միջոց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում