Monday, 15 06 2026
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար

Ի՞նչ կլինի, եթե կայսերապաշտական Կրեմլը Հայաստանին կասկածի ոչ լոյալության մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սոլիդարնոստ» միացյալ
ժողովրդավարական շարժման դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Իլյա Յաշինը

– Տարեվերջին Ռուսաստանում սպասվում են Պետական դումայի ընտրություններ, իսկ անմիջապես հաջորդ տարի` 2012-ին, կայանալու են նախագահական ընտրությունները: Ընտրությունների հետ փոփոխությունների ակնկալիքներ կա՞ն, ինչպիսի՞ն են Ռուսաստանի ժողովրդավարացման հեռանկարները և մե՞ծ է արդյոք «արաբական» սցենարների հավանականությունը Ռուսաստանում:

– Եկեք անկեղծ խոսենք` Ռուսաստանում վաղուց արդեն ընտրություններ չկան: Իշխանությունը ընտրությունները վերածել է վարչական-ոստիկանական գործընթացի, որի նպատակն է Կրեմլում իշխող խմբավորման պահպանումը: Դատեք ինքներդ` խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել ութ ընդդիմադիր կուսակցություններ` նրանց բոլորի գրանցումը մերժել են անհասկանալի պատրվակներով: Իսկ այն կուսակցությունները, որոնց հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց ընտրացուցակները, գտնվում են Կրեմլի խիստ հսկողության տակ և ըստ էության արդեն իսկ դարձել են «Եդինայա Ռոսիայի» արբանյակները:

Նման իրավիճակ կլինի նաև 2012-ին` նախագահ կնշանակեն նրան, ում կասեն Կրեմլում: Վերջնական որոշումը ընդունելու է Պուտինը, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին այս պատմության մեջ վիճակագրագետի և դիտորդի դեր է վերապահված: Քանի դեռ մեր երկրում իշխանության գլխին կանգնած է ներկայիս խմբավորումը, ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իշխող խմբավորման գլխավոր նպատակը գործող կոռումպացված համակարգի պահպանումն է, որը թույլ է տալիս Պուտինի մերձավոր շրջանակին երկիրը բառացիորեն մաս-մաս անել: Պուտինի բոլոր ընկերները` համադասարանցիները, ծառայակիցները, ձյուդոյի մարզիչները, բոլորը միլիարդատեր են դարձել: Ժողովրդավարությունը նրանց համար վտանգավոր է, քանզի ստիպված կլինեն պատասխան տալ ամեն ինչի համար: Ցավոք, հեղափոխական սցենարները Ռուսաստանի համար դառնում են է՛լ ավելի իրատեսական: Իշխանությունները ստեղծում են բոլոր պայմանները մասշտաբային սոցիալական ցնցումների համար, և եթե երկրում չկատարվեն քաղաքական լուրջ բարեփոխումներ, ապա իրավիճակը անխուսափելիորեն կպայթի:

– Իսկ նման իրավիճակում ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված հարաբերությունները:

– Պուտինյան իշխանության տարիների ընթացքում Արևմուտքում Ռուսաստանի հանդեպ սպառողական վերաբերմունք է ստեղծվել` մեզ դիտում են որպես հումքային կցորդ, որը համաշխարհային շուկա է մատակարարում նավթ, գազ և այլ ռեսուրսներ: Եթե Կրեմլը գազի համար լավ զեղչ է անում, ապա ամերիկացի և եվրոպացի չինովնիկները երբեմն աչք են փակում Ռուսաստանում առկա չինովնիկական և ոստիկանական կամայականությունների հանդեպ: Մի կողմից` բոլոր քաղաքական գործիչները պրագմատիկ են, և ես չեմ պատրաստվում քննադատել որևէ մեկին, քանզի, վերջիվերջո, Ռուսաստանում ժողովրդավարության հաստատումը հենց Ռուսաստանի քաղաքացիների գործն է, սակայն մյուս կողմից` նման սպառողական վերաբերմունքը չի համապատասխանում այն լուսավորչական դերին, որին հավակնում է աշխարհում ունենալ Եվրոպան: Երբ բռնապետները հասկանում են, որ կարող են Արևմուտքից լոյալություն գնել, դա հանգեցնում է կամայականությունների աճի, հետագայում էլ` անպատժելիության: Սակայն վերջին շրջանում արևմտյան քաղաքական գործիչների շրջանում մենք նկատում ենք Պուտինի նկատմամբ թերահավատության աճ: Որպես օրենք, դա կատարվում է հասարակության ճնշման ներքո, կարելի է, օրինակ, հիշել, թե ինչպես Ռուսաստանի վարչապետին զրկեցին գերմանական «Կվադրիգա» մրցանակից:

– Հետխորհրդային երկրները ևս հեռու չեն այն ներքաղաքական արատներից, որոնք կան Ռուսաստանում, և վերջինիս ազդեցությունն այդ ամենում զգացվում է: Ձեր գնահատմամբ` Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները ինչպե՞ս կարող են ազդել հետխորհրդային տարածքի երկրների, մասնավորապես Հայաստանի վրա:

– Իհարկե, Ռուսաստանը մեծ ազդեցություն է թողնում հետխորհրդային տարածքի երկրների վրա: Կրեմլի փորձերը` հարևան երկրների նախագահական աթոռներին նստեցնել իրեն լոյալ քաղաքական գործիչների` անճոռնի և անհեթեթ են, բայց արհամարհել դա անհնար է: Հայաստանը տնտեսապես ռուսական մեծ կողմնորոշում ունի, և հենց դա է պատճառը, որ Հայաստանում առավել հետաքրքրված պետք է լինեն, որ Ռուսաստանը շատ հստակ կանգնի ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Եթե ժողովրդի իշխանությունը և քաղաքացիական ազատությունը դառնան մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասերը, ապա Հայաստանը ևս շատ հեշտ կսկսի զարգանալ քաղաքակիրթ ուղիով:

– Իսկ բավարա՞ր է, ըստ Ձեզ, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազաները, և Ռուսաստանը համարվում է նաև Հայաստանի անվտանգության երաշխավորը:

– Պուտինի իշխանության օրոք Ռուսաստանը հասցրել է փչացնել հարաբերությունները շատ գործընկերների հետ: Դեռևս պահպանվում է լարվածությունը Ուկրաինայի հետ, չնայած այդ երկրում իշխանությունը փոխվել է: Դեռ վերջերս Լուկաշենկոյի հետ Կրեմլում համարյա թե շուրթ շրթի էին համբուրվում, իսկ այժմ նա Կրեմլի գլխավոր թշնամիների ցանկում է: Իսկ Վրաստանի հետ հարաբերություններն ընդհանրապես պատերազմական հակամարտության վերածվեցին: Ուրախացնում է, որ գոնե Հայաստանի հետ դեռևս շատ թե քիչ հավասարակշիռ են հարաբերությունները, սակայն այս պարագայում այդ հավասարակշռության պահպանման համար որևէ երաշխիք չկա: Կրեմլում պահպանվում է կայսերապաշտական մտածելակերպը, և եթե Հայաստանը կասկածվի ոչ լոյալության մեջ, ապա Մոսկվայում ապրող ձեր գործարարները խնդիրներ կունենան, հայկական ապրանքները սահմանին կարգելափակեն: Հարցրեք վրացիներին, թե ինչպես է այդ ամենը սկսվում: Սակայն ամեն դեպքում ես լավատես եմ և հավատում եմ, որ մեր երկրների միջև կպահպանվեն փոխշահավետ և ջերմ հարաբերությունները, մենք միասին պետք է գնանք Եվրոպա և այդ ճանապարհին պետք է օգնենք միմյանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում