Ինչպես հայտնում է PCNews-ը, հարավկորեական KT բջջային օպերատորը ներկայացրել է նոր Spider սմարթֆոնի կոնցեպտային մոդելը: Այն իր մեջ ներառում է բջջային հեռախոսի, նոթբուքի, պլանշետի ու գեյմփադի ֆունկցիաները: Spider-ը ներկայացվել է Բեռլինում կայացած IFA 2011 միջազգային ցուցահանդեսին: Այն համալրված է Qualcomm պրոցեսորով: Սարքի էկրանն ունի 4,5 դյույմ անկյունագիծ՝ 1280х800 կետային թույլտվությամբ:
Spider-ը դառնում է նաև նոթբուք՝ ստանալով QWERTY-ստեղնաշար և կատարելագործված ինտերֆեյս: Նույն կերպ սարքը միացվում է 10,1 դյույմանոց անկյունագծով պլանշետի կամ գեյմփադի:
Սպասվում է, որ Spider-ը կհայտնվի կորեական խանութներում ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Սարքի գինը չի հաղորդվում: