Monday, 20 05 2024
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Քառակողմ հեռանկար Մոսկվայում. Հայաստանից պահանջվում է ակտիվ ուշադրություն

Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը առաջիկայում հավանաբար կկայանա Մոսկվայում: Հիշատակելով փոխարտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումը նա ասել է, որ դա կրել է նախապատրաստական բնույթ և իրենք սպասում են Ռուսաստանի հրավերին: Քառակողմ այդ հանդիպումը անկասկած էական նշանակություն կունենա ոչ միայն Սիրիայի, այլ նաև հարակից ռեգիոնալ այլ իրողությունների համար: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ այդ ձևաչափում ընդհանուր փոխհամաձայնության մթնոլորտի պարագայում, այն դրական ազդեցություն կունենա նաև Կովկասում կայունության, ռիսկերի կառավարման հարցում: Սա անշուշտ ամենևին չի կարող Հայաստանի համար լինել հանգստացնող հանգամանք, քանի որ ցանկացած փոխհամաձայնություն ենթադրում է սակարկություն, իսկ սակարկության առարկա սովորաբար դառնում են «խոցելի գոտիները»:

Հայաստանը ցավոք սրտի այսօր այդպիսին է, ըստ այդմ՝ նույնիսկ քաղաքական-դիվանագիտական պրոցեսների առումով ենթակա է շոշափելի ռիսկերի: Ի վերջո, այստեղ հարկ է նկատել, որ ռեգիոնալ կայունություն ասվածը, որքան էլ չհնչի տարօրինակ, կարող է ունենալ նաև դրսևորում ապակայունացման կամ էսկալացիայի ձևով, որի միջոցով հնարավոր է իրականացնել քաղաքական պայմանավորվածություններ, որոնց հենց բուն քաղաքական իրականացման հարցում կան խոչընդոտներ: Այդ պարագայում անկասկած գործի են դրվում «կառավարվող պատերազմների» տեխնոլոգիաները:

Վտանգները չափելու պարագայում, մենք անհրաժեշտաբար պետք է դիտարկենք նաև դրանք, քանի որ գտնվում ենք ոչ միայն բուն համաշխարհային պատերազմի բևեռների բախման գոտում, այլ նաև այդօրինակ կառավարելի էսկալացիաների միջոցով քաղաքական պայմանավորվածությունների իրագործման: Ահա այս առումով, քառակողմ ձևաչափի հանդեպ Հայաստանի ուշադրությունը թերևս պետք է կրի ակտիվ և գործնական բնույթ: Առավել ևս, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանն այդ առումով թերևս ունի՝ իհարկե իր տրամաչափի ու քաղաքական կշռի չափով, բայց ակտիվ ուշադրության փաստական որոշակի հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում