«Իմ քայլը» հիմնադրամի խնդիրն է բացահայտել 44-օրյա պատերազմում վիրավոր զինծառայողների երազանքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
Հայրապետյանը նշում է, որ շատ կարևոր է վիրավոր զինծառայողներից ստանալ մրցունակ կադրեր, վերաինտեգրել. «Մեր նպատակն է` փոխել վիրավոր զինծառայողների կյանքի որակը և նրանցից ստանալ լավագույն կադրեր: Պատերազմը շատ բան փոխեց շատերիս վարքագծում: Պատերազմից հետո «Իմ քայլը» հիմնադրամը վերաձևակերպեց իր առաքելությունը` ունենալ ուժեղ, մրցունակ հասարակություն: Օգնում ենք մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թողնում իր սեփական ոտքերին»:









































