Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայաստանը պատմական ժամանակ շահեց՝ Ալիևին տանելով արևմուտք. Տարասով

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին քննարկումների ֆոնին՝ Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:«Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր», – ընդունելով նրան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ փոխվարչապետն, իր հերթին, առաջնահերթ շեշտել է երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Նա նշել է, որ դրանք մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները, հայտնում են կառավարությունից։

«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, որ Օվերչուկը ղեկավարում է ռուսական կողմը՝  դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում եռակողմ բանակցություններում.«Այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը եկավ Մոսկվա, բանակցություններ վարեց Լավրովի հետ, որտեղ հայտարարվեց, որ  ամեն դեպքում կա անհրաժեշտություն վերադառնալ հին սցենարներին՝ բանակցություններ վարել մոսկովյան հարթակում, դրան անշուշտ պետք է հաջորդեին այսպիսի այցելություններ։ Ուստի Օվերչուկի այցն էլ հենց այս կոնտեքստում է, միանգամայն տեղավորվում է սցենարի մեջ։ Կարծես խոսք է գնում փոխվարչապետի նոր եռակողմ հանդիպման մասին, նաև սահմանների դեմարկացիայի հարցում բանակցությունների վերսկսման՝ հետագայում դուրս գալով խաղաղության պայմանագրի ինչ-որ տարբերակի վրա։ Առայժմ այլ  սցենար ես չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Երևանը պատմական ժամանակ է շահել՝ Ալիևին արևմուտք տանելով.«Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ բանակցություններն ընթանան բրյուսելյան հարթակում։ Երևանը քննադատեց  Մոսկովյան հարթակը, որոշ ժամանակ անց՝ նորից վերադարձավ։ Հետո սահման բերեց ԵՄ դիտորդներին։ Այսինքն՝ Երևանը ժամանակ շահեց, ձգձգեց խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ չնայած արևմուտքը, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարում էին, որ հեսա-հեսա, մեկ-երկու ժամ հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Թվում էր, թե մնում են որոշ դետալներ, որոնք պարզապես պետք է համաձայնեցնել»։

Տարասովի խոսքերով՝ բաց է մնում Լեռնային Ղարաբաղի, կամ ինչպես ինքն է ասում ՝ հայկական «անկլավի» հարցը.«Այդուհանդերձ Երևանը չգնաց այդ սցենարով, կանգնեցրեց բանակցությունները, ինչը նշանակում է՝ դարձ ի շրջանս յուր։ Նորից վերադարձավ  Մոսկվա, նորից հայտնվում է Օվերչուկը, վերականգնվում են դեմարկացիայի շուրջ բանակցությունները, ինչպես նաև կարգավիճակի շուրջ խոսակցությունները։ Առայժմ  ես տեսնում եմ գործընթացը «սկյուռիկն անիվի մեջ» տրամաբանությամբ»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում