Friday, 31 05 2024
Իհարկե ԼՂ-ն չեն վերադարձնի՝ քարոզչական հնարք է, մաքսիմում՝ ԵՄ դիտորդներին հանեն, ռուսներին բերեն
Հայաստանում ամեն 2-րդ տղամարդ ծխախոտ է օգտագործում
Ասացիք 87 %-ն է կատարվել․ մոտ 3 մլրդ դրամ չի կատարվել՝ ինչր՞ւ․ Աղազարյանը՝ Հայրապետյանին
Ծխախոտ օգտագործող դպրոցականների շրջանում ավելացումներ ունենք, մեծահասակների շրջանում՝ նվազում
Գալստանյանը աջակիցներին տարավ բախման ոստիկանների հետ. ԱԳՆ շենքի մոտ անկառավարելի իրավիճակ է
Փոխնախարարի հաստիքից սկսած` պրոբլեմ ունենք. ում ուզում ենք ընդունել, չենք կարողանում պատշաճ վճարել
18:30
Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման փուլում է
18:26
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Եկեղեցին իրեն դարձրել է քաղտեխնոլոգիայի մաս. սա ամենամեծ վնասն է, որ կարելի էր հասցնել եկեղեցուն
18:10
Գերմանիան հավանություն է տվել Խարկովի մարզում իր զենքի կիրառմանը՝ ՌԴ-ից պաշտպանվելու համար
Պատերազմի հարցը Վաշինգտոն-Պեկին բազմաշերտ քննարկումներում
17:59
Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր
Ադրբեջանի ՊՆ նախարարն ու ԳՇ պետը հանդիպել են Թուրքիայի ՊՆ հետախուզության պետին
17:56
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
17:54
775 դատապարտյալ է միացել Ուկրաինայի ԶՈւ-ին
17:53
Բելառուսն ու Հունգարիան կհամագործակցեն ատոմային ոլորտում
ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
17:49
Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ
Մեհրաբյան Online
Բարձրացվեցին խնդիրներ՝ «Դպրոցական ավագանու» նիստում. ավագանու անդամի դերում աշակերտներն են
Ո’չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան
Ինչ է նշանակում սառեցնել՝ ես կարո՞ղ եմ մանդատս սառեցնել, ուրիշ բանով զբաղվել. Ծովինար Վարդանյան
Այն, ինչը վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը` Եկեղեցուն հարկելու մասին
Գալստանյանի և իր աջակիցների ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց․ կադրեր վերևից
17:10
Չինաստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից

Ժամանակին այդկերպ կասեցրեցինք «Կոլցո» օպերացիան. եկել է այդ մեխանիզմին դիմելու ժամանակը

Երեկ ռուս խաղաղապահները փորձել են Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Կանանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը կարծում է, որ իրավիճակը զարգանում է լարվածության սրման ուղղությամբ.«Ադրբեջանը փորձում է առավելագույնս օգտագործել այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը Ուկրաինայում, ինչը, անշուշտ, չի կարող չազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրենց պարտականությունների կատարման որակի վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կատարվածն, ըստ մեր զրուցակցի,  ոչ այլ ինչ է, քան 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համաձայնագրի դրույթների հերթական խախտում, որը խաղաղապահ կոնտինգենտին պարտադրում է Լաչինի միջանցքով ղարաբաղցիների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու գործառույթները.«Շտապ օգնության ծառայության կողմից Ստեփանակերտի հոսպիտալ կանանց տեղափոխումը ռուսական զորամիավորման բացարձակ անզորության օրինակ էր, քանի որ ինքը կարող էր վիրավոր քաղաքացիներին հասցնել իր ռազմաբժշկական ծառայության կառքով։ Այս ամենը պահանջում է անհապաղ արձագանք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի իշխանությունների կողմից»։

Օհանջանյանի խոսքերով՝ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը պետք է անհապաղ դիմի միջազգային հանրությանը՝ ապահովելու Արցախի քաղաքացիների անվտանգությունը՝ հակամարտության գոտի մտցնելով միջազգային ռազմական և քաղաքացիական փորձագետներից բաղկացած հատուկ դիտորդական խմբեր.«Բացի այդ, Արցախի նախագահը և Արցախի խորհրդարանը պետք է անհապաղ դիմեն բոլոր միջազգային միջկառավարական կառույցներին, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների հարգման վրա՝ կոչ անելով քաղաքական ապաստան տրամադրել Արցախի բոլոր քաղաքացիներին և ապահովել նրանց անարգել արտագաղթը իրենց հայրենիքից՝ միաժամանակ իրենց որոշումներով պարտավորեցնելով Ադրբեջանին հարգելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իր պատմական հայրենիքում և Արցախի ողջ ժողովրդի ապագա վերադարձը»։

Խորհրդարանի և նախագահի գործողությունները պետք է լինեն հստակ և անառարկելի, որպեսզի Ռուսաստանն ու Ադրբեջանը, Հայաստանը  գիտակցեն իրենց շահերին ուղղված սպառնալիքները միջազգային հանրությանն ուղղված նման կոչից։ Մեր ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Մենք ժամանակին նույն կերպ կասեցրինք Կրեմլի և Բաքվի հրեշավոր ծրագիրը, որը կրում էր «Կոլցո» ծածկանունը։ Այս գաղափարի հեղինակը ես եմ եղել, և այն իրականացրել է ԼՂԻՄ-ի մարզի գործկոմը իր որոշմամբ։ Այս քայլը միանգամից կանգնեցրեց Արցախը հայերից մաքրելու ԽՍՀՄ-ի աննախադեպ ցանկությունը։ Եկել է ժամանակը, որ մենք այսօր դիմենք այս մեխանիզմին»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում