Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով

ՌԻԱ-Նովոստին փոխանցում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսակետը, որ «Չինաստանը կարող է Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով գումարել՝  ճգնաժամի կարգավորման  Պեկինի նախաձեռնության շրջանակներում»: Մենք կիսում ենք Չինաստանի դիրքորոշումը, որ առաջին հերթին պետք է կարգավորվեն հակամարտության արմատական պատճառները եւ պաշտպանվեն բոլոր կողմերի օրինական շահերը՝ հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքով,- մանրամանսնել է նա:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս-ուկրաիանական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հրապարակել է անցյալ տարվա փետրվարի 24-ին: Փաստաթղթի հակիրճ բովանդակությունը հասանելի է: Առաջին կետը, որի վրա կառուցված են հաջորդ առաջարկությունները, սահմանում է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի գերակայությամբ, առանց երկակի ստանդարտների եւ ապահովի բոլոր երկրի ինքնիշխանությունը, անկախության եւ տարածքային ամբողջականության երաշխիքները:

Մոսկվան կիսու՞մ է այս, ինչպես փաստաթղթում է ասված՝ «պրիմատ» դիրքորոշումը, թե հնարավոր է  տեսնում, որ Չինաստանը խաղաղության խորհրդաժողով հրավիրի՝ զուտ որպես Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովին այլընտրա՞նք: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի գնահատմամբ՝ աշխարհի «երկրների մեծ մասն Ուկրաինայի հարցում չեզոք դիրքորոշում ունի»: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր երկիրը «հակամարտության կողմ չէ»:

Սկզբունքորեն նույնը կարող են ասել նույնիսկ այն երկրները, որ Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օժանդակություն են ցուցաբերում, քանի որ պատերազմին ուղղակիորեն ներգրավված չեն: Բայց ՌԴ արտգործնախարարը Պեկինի նախաձեռնությունը «հիշել է» մի փուլում, երբ չափազանց բարձր է ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը: «Նյու-Յորք թայսմը» -ինչպես ռուսաստանյան inosmi.ru կայքն է փոխանցում, Սպիտակ տան աղբյուրներից տեղեկացել է, որ նախագահ Բայդենն «ամենայն հավանականությամբ կարտոնի, որ Ուկրաինան ամերիկյան ՀՕՊ համակարգերն օգտագործի՝ Ռուսաստանի օդային տարածքում խոցելու ռազմական ինքնաթիռների եւ բալիստիկ հրթիռներ»:

Չինաստանի նախաձեռնությամբ Խաղաղության խորհրդաժողովի նպատակահարմարության մասին խոսելիս ՌԴ արտգործնախարարն անկե՞ղծ է, թե դա «մարտավարական հնա՞րք է»: Ընդունել Պեկինի դիրքորոշումը՝ նշանակում է «վերադառնալ 1991-ին փոխադարձաբար ճանաչված սահմաններին»: Այդ դեպքում Պուտինի գրեթե քառորդդարյա ջանքերը «ջրվում են»: Չինաստանը կընդունի՞ չափազանց ծանր պատասխանատվություն՝ համախմբելու «չեզոք երկներին» եւ Արեւմուտքին համոզելու, որ «հանուն խաղաղության պետք է հաշտվել Ռուսաստանի տարածքային նվաճումների հետ»:

Եթե Շվեյցարիայում Արեւմուտքի նախաձեռնությամբ խորհրդաժողով գումարվի, ապա առանցքային է լինելու Ռուսաստանի քաղաքական «դատապարտման» հարցը: Միացյալ Նահանգներին եւ Եվրամիության առաջատար երկրներին կհաջողվի՞ հասնել կոնսենսուսի եւ Վլադիմիր Պուտինին ճանաչել «ագրեսոր»: Լավրովի «կառուցողականությունն» արդյոք այդ հավանական կոնսենսուսը չեզոքացնելու համա՞ր չէ: Ռումինիայի նախկին նախագահ Բասեսկուն, որ Եվրախորհրդարանի պատգամավոր է, այցելել է Քիշնեւ եւ Մոլդովայի իշխանություններին հորդորել, որ «հրաժարվեն Մերձդնեստրից եւ անդամակցեն Եվրամիությանը»: Իսկ Վրաստանն այդ ճանապարհից, կարծես, հրաժարվում է: Որտեղո՞վ պիտի անցնի եվրաատլանտայան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը»: Կիեւի Կրեշչատիկո՞վ, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում