Իրանի հետ մեր անելիքները շատ են, մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր գործողությունների մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Նվեր Դավթյանը:
Իրանագետի խոսքով` Երևանի և Թեհրանի շահերը այս պահին կոնկրետ ծրագրով համընկնում են, բայց կախված է Երևանի կամքից. «Թեհրանի հետ մի շարք ծրագրեր կյանքի կոչելը կախված է Երևանի կամքից»:









































