Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

Դժբախտաբար, էլի են գրանցվելու նմանատիպ դեպքեր, որովհետև դիրքերի կահավորման ամբողջականությունը պահպանված չէ  

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս որևէ բան պարզ չէ դեպքից, այնուամենայնիվ, այդ ձևերը քննչական կոմիտեն, ըստ նրա, միշտ օգտագործում է: «Սա Քյարամյանի ֆանտազիայի նոր դրսևորումն է, չեն հստակեցնում և շատ լավ իմանալով չեն հստակեցնում, քանի որ բանակը արագընթաց «բարեփոխումների» մեջ է, փորձում են զոհերին հակառակորդի կողմից ներկայացնել: Սա հերթական կոծկելու դեպքն է, սա նրա «հնարամտություններն» են։ Կոծկել, հանրությունից փակել, և որքան հնարավոր է մարդկանց անտեղյակ պահել. ոչ ոք՝ իշխանություններից սկսած, զինվորի կյանքի համար բանակում պատասխանատվություն չի զգում, և Քյարամյանի կոմիտեն էլ հենց այս տրամաբանության մեջ է աշխատում»:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանն  էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատելով իրադարձությունների ընթացքից, դժբախտաբար, էլի են գրանցվելու նմանատիպ դեպքեր, որովհետև դիրքերի կահավորման ամբողջականությունը պահպանված չէ. «Ցավոք սրտի, որևէ բանակ երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, բայց մենք ճիշտ դասեր չենք քաղում նախորդ ողբերգություններից և չենք կարողանում համապատասխան կահավորման միջոցով հասցնել դրանք նվազագույնի կամ իսպառ վերացնել: Բայց այս դեպքը յուրահատուկ է նրանով, որ նույն հաղորդագրության մեջ շեշտվում է նաև հակառակորդի կողմից անկանոն կրակոցների հանգամանքը: Այս դեպքում բարդանում է քննությունը, որովհետև պետք է հասկանալ ու պարզել, թե ինչ բնույթի կրակոցներ են եղել, ինչու են մերոնք կրակել համածառայակիցների ուղղությամբ»,-ասաց Նորիկյանը:

Նա հավելեց, որ այստեղ նաև ճիշտ հրահանգավորման խնդիր էլ կա մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի նմանատիպ իրավիճակներում գործելու առումով. «Որովհետև ակնհայտ է, որ ցածր տեսանելիության պայմաններում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները պետք է կարողանան շատ քաջ տիրապետել տեղանքին՝ անկախ տեսանելիությունից: Բոլորի համար էլ շատ պարզ է, որ մատական հերթապահություն իրականացնելու դիրքերն իրենց տարածային ծավալով մեծ չեն, հետևաբար որտե՞ղ են եղել այդ զինվորները, ինչքան հեռավորության վրա են գտնվել, ինչու են հեռացել այդ տարածքից: Կամ արդյոք նշանաբառների համակարգը գործել է: Քանի որ տեղեկատվությունը սուղ է, մենք չենք կարող ամբողջական պատկերացում կազմել, բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք մարտական հերթապահության կանոնների խախտման հետ, որը բերել է այդպիսի ողբերգության: Ընդհանուր առմամբ բանակում մթնոլորտի փոփոխությամբ է պայմանավորված լինելու այդ դեպքերի բացառումը: Հակառակ դեպքում երաշխավորված չենք, որ այդպիսի ողբերգություններ չեն կրկնվի»,-ասաց Նորայր Նորիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում