Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

Հայաստանի բազմավեկտորության մերձավորարևելյան բազան

Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Ռայիսին ընդունել է Էր Ռիյադ այցելելու՝ Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերը: Իրանի նախագահի այցի կոնկրետ ժամկետներ նշված չեն, սակայն, եթե այցը տեղի ունենա, ապա դա կարող է դառնալ ընդհուպ տարվա դիվանագիտական իրադարձություններից մեկը, հաշվի առնելով մինչ այդ երրկու երկրների միջև եղած լարվածությունն ու անգամ դե ֆակտո բախումնային իրողությունները: Իսկ հանդիպումն իր հերթին կնշանակի, որ էական շարժեր են տեղի ունենում ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությունում, որտեղ առանցքային դիրքեր է դուրս գալիս չինական դիվանագիտությունը, որի միջնորդությամբ են Թեհրանն ու Ռիյադը քննարկել իրենց հարաբերությունները կարգավորելու հարցն ու եկել համաձայնության: Այդ գործընթացը բոլորովին չի նշանակում, որ Սաուդյան Արաբիան անցնում է ԱՄՆ հակադիր ճամբար, կամ այսպես ասած «վեկտոր է փոխում»:

Այն, որ փոխվում է ռեգիոնալ ուժային հարաբերակցությունը և այդ փոփոխությունը բավականին խորն է, անկասկած է, բայց հենց այդ փոփոխությունների խորության ֆոնին իրավիճակը «վեկտորի» կամ «ճամբարի» փոփոխություն գնահատելը կլինի խիստ պարզունակեցում: Ավելին, չնայած Ռիյադ-Վաշինգտոն հարաբերության ոչ այնքան հարմարավետ միջավայրին, գործակցությունը շարունակվում է և անգամ պետք չէ բացառել նույնիսկ, որ Իրանի հետ ՍԱ հարաբերությունը, չնայած Պեկինի միջնորդությանը, խորքային առումով կարող է դիտվել նաև իրան-ամերիկյան շփման կամ հաղորդակցության որևէ խողովակ: Հենց այստեղ է միջազգային հարաբերությունների ներկայիս ամբողջ բարդությունն ու նաև վտանգավորությունը, ամբողջ անկանխատեսելիությունը:

Այսօր, ինչպես առիթ եմ ունեցել բնորոշել, բոլորը բոլորի դեմ պատերազմի մեջ են և միաժամանակ՝ բոլորը բոլորի հետ տարաբնույթ հաղորդակցության ու շփումների, տարբեր առիթներով: Այստեղ էականն առիթը չէ, և ինչպես «դասականը» կասեր՝ առիթ կամ պատճառ միշտ էլ կգտնվի: Այս մեխանիզմի նկարագրության նպատակը ցույց տալն է, թե որքան է հայաստանյան դիսկուրսում պարզունակեցվում արևմտյան ուղղությամբ Հայաստանի դիվանագիտական աշխատանքը և այդ առնչությամբ Ռուսաստանից հնչող վերաբերական հայտարարությունները, երբ այդ ամենը դիտվում է վեկտորի կամ կողմնորոշման փոփոխության «պրիզմայով», այլ ոչ թե ռեգիոնալ, թե միջազգային իրողությունների տրամաբանությունից բխող գործողությունների կամ քաղաքականության:

Իսկ դրանից բխում է ոչ թե ճամբարի, վեկտորի կամ կողմնորոշման փոփոխության որևէ հրամայական, այլ բազմավեկտոր քաղաքականության, երբ ավանդական գործընկերների և ուղղությունների կողքին պետք է ձևավորվեն նորերը, ինչը ժամանակի  հրամայական է: Եվ այստեղ խնդիրը չպետք է նեղացվի Արևմուտք-Ռուսաստան  «կաղապարի» մեջ, քանի որ դա նեղացնում է Հայաստանի քաղաքականության տեսադաշտը: Այդ տեսադաշտում պետք է ոչ պակաս ուշադրության արժանանա նաև այն գործընթացը, որ ծավալվում է մերձավորարևելյան մեծ ռեգիոնում, այդ թվում Իրանի և Սաուդյան Արաբիայի, կամ ավելի շուտ՝ Իրանի և արաբական աշխարհի միջև: Հայաստանի բազմավեկտոր գործողությունները չեն կարող արդյունավետ կառուցվածք ստանալ, եթե դրանք հիմնված չեն անմիջականորեն ռեգիոնալ հարաբերությունների բազայի վրա: Իսկ այդ տեսանկյունից Հայաստանն ունի որոշակի «համեմատական հավելյալ» ռեսուրս, մասնավորապես այն, որ կա բավականին կարևոր դավանաքաղաքական առավել ընդգրկուն ներկայություն, քան պետական սուբյեկտության շրջանակը: Իսկ դա թույլ է տալիս կիրառել այդ ավելի լայն ռեսուրսը ի շահ պետական քաղաքականության էֆեկտիվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում