Friday, 17 05 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

Թեհրանը Բաքվին հասկացնում է՝ սխալ կողմի հետ եք առճակատվում

Բաքվի և Թեհրանի պաշտոնյաները բուռն մեղադրանքներ են փոխանակել այն բանից հետո, երբ իրանցի հրամանատարը քննադատել է Ադրբեջանին Իսրայելում դեսպանատան բացելու համար:

Մարտի 30-ին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումից մեկ օր անց, Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի «սիոնիստական տարրերի» առկայությունը իր սահմաններին։

Հեյդարին ասել է, որ Ադրբեջանը 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ օգտագործել է Իսլամական պետության զինյալների՝ Սիրիայից, և որ որևէ ապացույց չկա, որ զինյալները լքել են Ադրբեջանը։Նա նաև խոսել է տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների «խնդրի» մասին՝ ընդգծելով, որ Իրանը «հարգում է» պետական սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հեյդարի մեղադրանքները որակել է «զրպարտություն» և «անհեթեթություն»։Կառույցը նաև քննադատել է Թեհրանին՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանին չդատապարտելու համար.«Կիումարս Հեյդարիին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը երեսուն տարի զավթել էր Ադրբեջանի տարածքները։ Ռազմական այս ագրեսիայի հետևանքով զավթվել էր նաև Ադրբեջան-Իրան պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածը»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Իրանը «երբեք» չի քննադատել Հայաստանին, և Իրանը բնութագրել է որպես Հայաստանի «երկու հիմնական դաշնակիցներից» մեկը. «Ծիծաղելի է, որ այս մեղադրանքը հնչում է ահաբեկչությանն աջակցող պետության բարձրաստիճան զինվորականի կողմից, որի անունը հայտնի է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ նախարար Բայրամովը «ճեպազրույցի ժամանակ Իրանի դեմ որևէ դիրքորոշում չի արտահայտել»։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ նկատի ունենալով զարգացումների ողջ համալիրը, պետք է ենթադրել, որ այս հարցերը չեն մնալ հռետորաբանության սահմաններում.«Վստահաբար գիտեք, որ երբ Բայրամովն Իսրայելում էր, այդ երկրի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ Բայրամովի հետ որոշակի համաձայնության  է հասել Իրանի դեմ ճակատ կազմելու հարցում։ Սա տեղի ունեցավ Բայրամովի լռության պայմաններում և այն չէր կարող Իրանի կողմից անուշադրության մատնվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ արդեն հստակ է, որ առաջիկայում էլ սպասվում է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի այցը Բաքու.«Իրանը չի կարող անտարբեր լինել այն  հարցի շուրջ, որ Ադրբեջանն Իսրայելի հետ իր դեմ ճակատ է բացել, որպեսզի այդկերպ կարողանա Թեհրանին ճնշել, որ ընդունի Ադրբեջանի հոխորտանքներն ու պահանջները։ Իրանում սրան նայում են որպես թշնամական վերաբերմունք։ Ինչպես տեսնում եք՝ իրանցի պաշտոնյաների խոսքերից, արդեն շատ հստակ ասվում է, որ Ադրբեջանը պետք  է հասկանա, որ սխալ կողմի հետ է կռիվ տալիս ու կարող է հսկայական վնասներ կրել»։

Քեշիշյանի դիտարկմամբ՝ պետք է սպասել Իրանի կողմից դիրքորոշման էլ ավելի սաստկացման, եթե իհարկե Բաքուն շարունակի այս հռետորաբանությամբ և չփորձի մեղմացնել իր հարաբերությունները Թեհրանի հետ։

Մեր այն դիտարկմանը, արդյոք Իրանն իսկապես ունի հայամետ դիրքորոշում, ինչպես հաճախ նշում են ադրբեջանցի պաշտոնյաները, Քեշիշյանն արձագանքեց. «Իհարկե պետք է նախևառաջ ընդունել, որ Իրանը նախկինում ինչ-որ չափով ադրբեջանամետ մոտեցումներ է ունեցել՝ սկսած 90-ականներից։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը տարբեր մակարդակներում շնորհավորանքներ հնչեցրեց Ադրբեջանին։ Սակայն երբ հարցը հասավ այնտեղ, որ բախում առաջացավ իրանական շահերի հետ, Իրան-Հայաստան սահմանի խնդիր առաջացավ, ինչն Իրանը համարեց կարմիր գիծ, բոլորովին նոր դիրքորոշում է, ինչն Ադրբեջանի դժգոհությանն արժանացավ»։

Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ իրանական կողմի նման մոտեցումը  զսպեց Ադրբեջանի հավելյալ ագրեսոր քայլերը, որոնք տանում էին դեպի նոր առճակատման.«Նրանք մտահոգ են, որ ցանկացած նոր քայլ կարող է շատ վատ պատասխան ստանալ Իրանի կողմից։ Այստեղ ոչ թե հայամետի հարց է, այլ իրանական շահերի վտանգման։Իրանն ամեն ինչ կանի, որ իր շահերը չվտանգվեն՝ սկսած տնտեսականից մինչև ռազմավարական։ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանն էլ Մոսկվայում հստակորեն հայտարարեց,որ սահմանների փոփոխություն չեն հանդուրժի և նաև փորձեց որոշակիորեն ճշտել՝ հնարավո՞ր է Իրան-Ռուսաստան շահերի բախման հարց լինել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում