Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Մենք պետք է ստիպենք Ռուսաստանին հարգել մեր շահը (տեսագրություն)

RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

-Պարո՛ն Ղազինյան, ներկայացրեք Եվրոպական միության և պաշտոնյաների` վերջին շրջանում մեր տարածաշրջանի նկատմամբ ունեցած հետաքրքիր վերաբերմունքը, հայտարարությունը: Արդյոք իրականում Եվրոպական միությունը սկսո՞ւմ է լրջորեն հետաքրքրվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, և առավելապես այդ երկրներից յուրաքանչյուրը որքանո՞վ կարող է հետաքրքրություն ներկայացնել երկրների համար և ինչո՞ւ:

-Եվրոպական միությունը Հարավային Կովկասի նկատմամբ ունի յուրահատուկ վերաբերմունք, որը վերջերս բոլորիս համար դարձավ տեսանելի: Եվրոպական միությունը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է 1997 թվականին ստորագրված «Գործընկերության և համագործակցության» համաձայնագրով, որը իրավական հիմքն է հանդիսանում հետագայում մշակված բոլոր ձևաչափերի, մասնավորապես եվրոպական հարևանություն քաղաքականության և դրանից հետո իր արևելյան հարևանների նկատմամբ ցուցաբերված առանձնահատուկ ուշադրությամբ պայմանավորված լեհ-շվեդական նախաձեռնությունը, որը կոչվեց «Արևելյան գործընկերություն»: Այն ներառում է իր մեջ վեց պետություն, որոնցից երեքը տեղակայված են Հարավային Կովկասում, և հետևաբար դրանով է պայմանավորված Եվրոպական միության կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը: Վերջին շրջանում, մասնավորապես մայիս ամսվա ընթացքում մենք ունեցանք հինգ-վեց բավականին բարձրաստիճան ներկայացուցչական այցեր Եվրոպական միության կողմից, որ, իմ կարծիքով, պատահական չէր: Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ Եվրոպական միությունը պաշտոնապես մշակեց և իր հնարավորության մեջ դրեց «Հարավային միջանցք» ծրագիրը, նախագիծը, որը նախատեսում է ցամաքային կապ ստեղծել արևելքի և արևմուտքի միջև: Դա կապված է նրանով, որ ուկրանիական գազային կոնֆլիկտի արդյունքում ստացվեց այնպես, որ ռուսական տրանզիտը այլևս դարձավ ոչ վստահելի, ուկրանիականը` նույնպես, և Եվրոպական միությունը արդեն իսկ ստիպված եղավ մտածել էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, և այդ տեսանկյունից ամենաօպտիմալ տարբերակը դարձավ Հարավային Կովկասը:

-Կարո՞ղ ենք ասել, որ այդ համագործակցության հիմնական բաղադրիչը էներգետիկան է:

-Քողարկված պատճառային մասով, այո՛: Սակայն դա ընդամենը պետք է դիտարկել որպես վերջնական նպատակ, մինչդեռ այն ուղեկցվում է այլ գործընթացներով, մասնավորապես խաղաղության հաստատման, ժողովրդավարության, Մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, տնտեսական համագործակցության: Այն ունի բազմաթիվ կոմպոնենտներ: Որպեսզի կարողանա ամբողջությամբ գործարկել «Հարավային միջանցք» ծրագիրը, նրան պետք է ամբողջական կայուն ռեգիոն, իսկ այսօր կայունությունը, մենք գիտենք, որ Հարավային Կովկասում թերևս հեռու է այսպիսին լինելուց, քանի որ ունենք մեկ չկարգավորված բավականին լուրջ, սոցիալական մեծ զգայունություն պարունակող կոնֆլիկտ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

– Եվրոպական միության համար չկարգավորված է համարվում նաև օսեթական և աբխազական հակամարտությունը:

-Ըստ էության` նրան կարելի է համարել չսպառնացող, քանի որ ինքը այլևս չի սպառնում անվտանգությանը, և ռազմական գործողությունների վերսկսման հեռանկար դեռևս դժվար է գտնել, որը չի կարելի պնդել արդեն Լեռնային Ղարաբաղի պարագայում, որովհետև այստեղ ամեն րոպե կարող են վերսկսել պատերազմական գործողությունները, հատկապես ադրբեջանական ռազմական հռետորիկայի ֆոնին:

-Մարտական գործողությունների վերսկսումը ինքնին ի չիք կդարձնի «Հարավային միջանցքի» հնարավոր մեկնարկը և իրագործումը: Հայաստանը հստակ հայտարարել է, որ իրեն չի տեսնում Եվրոպական միությունում, թեև բարձրաստիճան պաշտոնյաներից լսել ենք, որ մենք Եվրահամակարգում ենք մեզ տեսնում, եվրոպական արժեհամակարգն է մեզ համար հոգեհարազատ, և մենք եվրոպական խորհրդի անդամ ենք: Հարավային Կովկասում, օրինակ, Վրաստանը իր ցանկությունների մասին չի թաքցնում և հստակ կողմնորոշված է դեպի ԵՄ: ԵՄ կառույցները ևս խրախուսում են Վրաստանին հնարավորինս արագ ինտեգրվելու համար: Մենք անկախ պետությունների համագործակցության և նաև ՀԱՊԿ կազմակերպության անդամ ենք, որը, տարածաշրջանում միակ երկիրը լինելով, մեծապես ռուսական շահերն ենք ներկայացնում, և այն կարող է լրջագույն սպառնալիք լինել Մոսկվայի կողմից այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է խանդոտ վերաբերվել Եվրամիության այս նոր նկրտումներին: Ի՞նչ եք կարծում, Եվրոպան որքա՞ն համառ կգտնվի և որքա՞ն կփորձի առաջ մղել սեփական շահերը:

-Մինչև 2009 թվականը Հարավային Կովկասի համար պայքարը հիմնականում գնում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Մինչդեռ 2010 թվականին Եվրոպական խորհրդարանի 22-16 բանաձևի ընդունմամբ Եվրոպական միությունը Հարավային Կովկասը հռչակեց որպես ռազմավարական նշանակության կարևորության ռեգիոն` արդեն իսկ հայտ ներկայացնելով իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան հաստատելու Հարավային Կովկասում: Դա թերևս աննախադեպ էր, քանի որ ավանդական Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում ի հայտ է գալիս նոր խաղացող, որը հայտ է ներկայացնում փոխարինել ռուսական այսպես կոչված մեկդարյա աշխարհաքաղաքական ռեգիոնալին, որը, կարծում եմ, առաջիկայում կտա իր արդյունքը: ԵՄ-ը բավականին հաստատակամ է իր դիրքորոշման մեջ և այդ նպատակով ունի բոլոր աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական ռեսուրսները, որպեսզի կարողանա իր ծրագրածը իրականացնել: Դա արդեն երևում է նրանում, որ Վրաստանը ամբողջությամբ կողմնորոշված է դեպի Եվրոպա, Ադրբեջանը` նավթաբազային իր համագործակցության մեջ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծամասամբ կախված է արևմտյան նավթային ընկերություններից և խոշոր բիզնեսի շահերից: Այնտեղ մնում է միայն Հայաստանը: Հայաստանի այն դիրքորոշումը, որ արտահայտվում է Եվրոպական միությանը պաշտոնապես անդամակցության հայտ չներկայացնելու հետ, ակտուալ էր 2007-2008 թվականներին, մինչդեռ այսօր իրավիճակը փոխվել է Հայաստանում: Միանշանակ պնդել, որ Հայաստանը չի պատկերացնում երկարաժամկետ հեռանկարում իր անդամակցումը Եվրոպական միությանը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չի լինի զուտ այն իմաստով, որ Հայաստանին առաջարկվեց ասոցացման համաձայնագրին մասնակցել, այսինքն` մտնել Եվրամիության հետ որակապես համագործակցության այլ հարթություն, այլ մակարդակ, որը բնականաբար ենթադրում է բավականին լուրջ բարեփոխումներ Հայաստանում: Որքանով ես տեղյակ եմ, այդ պայմանագիրը ստորագրելու նպատակով Եվրոպական միությունը դրել է բավականին լուրջ նախապայմաններ, որոնք կապված են ժողովրդավարական բարեփոխումներին` քաղաքական, տնտեսական, սոցիալական, դատաիրավական համակարգերում: Եվ ըստ իմ ունեցած տեղեկությունների` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես համաձայնել է այդ նախապայմանները իրականացնել: Նախագահը բազմիցս դրա մասին խոսել է, որ եվրոպական ինտեգրումը այլընտրանք չունի, որ Հայաստանը իր ապագան կապում է եվրոպական ընտանիքի հետ, իսկ Ռուսաստանը դարերով եղել է ուղղակի մեր ժողովրդի բարեկամը, դիտարկվել է որպես մեր անվտանգության երաշխավոր, մինչդեռ փորձը ցույց տվեց, որ դա այնքան էլ իրականությանը մոտ չէ: Մասնավորապես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականության մեջ մենք տեսնում ենք ապակառուցողական էլեմենտներ, որ թերևս Ռուսաստանը չի կարողանում հրաժարվել իր կայսերապաշտական նկրտումներից և առաջնորդվում է բացառապես իր նեղ պետական շահով: Հաշվի չի առնում իր ռազմավարական գործընկերոջ շահը, իսկ դա արդեն հասարակության մեջ զգացնել է տալիս այդ տրամադրությունների առկայությունը, քանի որ ես չեի կարող պատկերացնել, որ 2007 թվականին կարելի է խոսել ռուսական ռազմական բազայի նպատակահարմարության մասին, մինչդեռ այսօր բավականին լուրջ վերլուծաբաններ խոսում են, թե որքանով է դա անհրաժեշտ Հայաստանին, և դրա դուրս բերումը արդյոք կվտանգի՞ Հայաստանի անվտանգությունը: Սա իրոք առաջընթաց է, իրոք քաղաքացիական գիտակցության և պետականության նկատմամբ բարձր հարգանքի դրսևորում է, որը նկատում ենք: Մենք տեսնում ենք այնպիսի պատմական փաստեր, որոնք Խորհրդային ժամանակաշրջանում մեզ ներկայացվում էին որպես ռուսական փայլուն, պրոհայկական և հայերի անվտանգության պաշտպանությանը միտված ծրագիր, իրականում դա եղել է զուտ ռուսական իմպերիալիստական շահերը սպասարկելու համար, մասնավորապես կարող ենք ասել նաև Ղարաբաղի կորուստը, Նախիջևանի կորուստը, Կարսի նահանգի կորուստը: Դրանք ռուս-թուրքական համաձայնության արդյունք էին, որոնց ի վերջո հաջողվեց Հայաստանի շահերի հաշվին:

Ես կողմնակից եմ Ռուսաստանի հետ հիրավի բարեկամական հարաբերությունների` իրոք հիմնված պետությունների հավասարության սկզբունքի, փոխադարձ շահի վրա: Մենք պետք է ստիպենք Ռուսաստանին հարգել մեր շահը: Նա հակված չէ հարգելու մեր շահը և հակված է ավելի շատ առաջնորդվել իր սեփական շահով և կգնա ցանկացած քայլի, որպեսզի կարողանա դա անել: Վրաստանին դժվար, ծանր գնով հաջողվեց դա անել, և ինքը պարտադրեց Ռուսաստանին հաշվի առնել նաև իր ազգային և պետական շահը: Այսօր մենք ունենք փայլուն հնարավորություն նույնպես համոզելու Ռուսաստանին, որ` «Եղբայր արի բարեկամություն անենք, բայց դու իմ տերը չես, մենք ինքնիշխան պետություն ենք»:

-Մենք ունենք Ղարաբաղյան խնդիր, և ըստ քաղաքական գործիչների` Ղարաբաղի պատճառով մենք այլընտրանք չունենք, և Ռուսաստանը, որը իր ձեռքում է պահում ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին, ըստ էության նաև ստիպում է, որ Հայաստանը կառչած մնա Ռուսաստանից, որը մենք այսօր ապրում ենք: Ի՞նչ եք պատկերացնում, ի՞նչ կարող է տեղի ունենալ. մենք, որ ունենք ղարաբաղյան հակամարտության այդ բեռը, որը պետք է պատվով հասցնենք ավարտին և այդ կարգավորումը իրականացնենք այնպես, որ սերունդները դրանից ո՛չ ամաչեն, ո՛չ էլ ափսոսան:

-Մեկ-երկու ամիս առաջ միգուցե ես ձեզ հետ լինեի համաձայն, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, որտեղ Ռուսաստանը կարող է ապակայունացնել, նաև անվտանգությանը վտանգ սպառնալ, մինչդեռ կազանյան հանդիպման տապալումը վերջնականապես ապացուցեց, որ Ռուսաստանը այլևս չունի այն ազդեցությունը Հարավային Կովկասում, որպեսզի կարողանա ինչ որ ձևով ապակայունացնել իրավիճակը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրոցեսում: 9 անգամ հանդիպում կազմակերպելը այս երկու երկրների նախագահների հետ և որևէ շոշափելի առաջընթացի հասնել չկարողանալը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը այլևս կորցրել է իր հեղինակությունը և ազդեցությունը:

-Վերջին հանդիպումը ավելի հետընթացային է, օրինակ Աստրախանի հանդիպումը հասավ նրան, որ նախագահները սկսեցին քննարկել գերիների փոխանակման հարցը, երբ այդպիսի հարցը նախագահների մակարդակով ընդհանրապես չի քննարկվում:

-Ստացվեց այնպես, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ չեին խաղաղության գնալ ռուսական միջնորդությամբ: Միգուցե դրա համար որպես վատ նախադեպ հանդիսացավ ռուս-վրացական պատերազմը:

-Կարծում եք, որ երկու երկրների նախագահներն էլ անվտանգության ապահովման առումով չե՞ն վստահում Ռուսաստանի կարողությանը:

-Հայաստանի պարագայում չեմ կարող պնդել, բայց Վրասատանի պարագայում միանշանակ է, որովհետև նա աչքի առաջ ունի և տեսնում է Աբխազիայի և Օսեթիայի օրինակը, որ Ռուսաստանը իր խաղաղապահ ուժերի առաքելության շրջանակներում ցանկացած պահի կարող է գնալ իրավիճակի ապակայունացման: Ռուսաստանը հակված էր ավելի շատ բավարարելու Ադրբեջանի շահը, որպեսզի կարողանա գնալ համաձայնության, որ Հայաստանին կարողանա ճնշել և ինչ-որ բան պարտադրել: Մինչդեռ պրակտիկան ցույց տվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Մենք ունենք պետականամետ իշխանություն, և որևէ իշխանություն Հայաստանում չի կարող գնալ անհարկի զիջման նաև Լեռնային Ղարաբաղի հարցում:

-Ստեֆան Հյուլեն հուլիս ամսին հայտարարեց, որ Եվրամիությունը ֆինանսապես կարող է մասնակցել Ղարաբաղյան կարգավորմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում, Եվրամիությունը ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

-Իմ խորին համոզմամբ` որոշիչ, վճռական, որովհետև Ռուսաստանի սոլոն, որ իրականացրեց այս ինը հանդիպումների մեջ, դեռևս չուներ արժեքային բազիս, այսինքն` ինքը, չհավատալով խաղաղությանը, չունենալով իր մեջ խաղաղության հարիր արժեքային համակարգ և նվիրվածություն, փորձում է ինչ-որ խաղաղության միջնորդական առաքելություն իրականացնել: Նա գուցե կարող է խաղաղություն պարտադրել, որը լավ կատարեց Վրաստանի պարագայում, բայց Լեռնային Ղարաբաղի պարագայում խաղաղություն պարտադրել ուղղակի չես կարող: Դա այն կոնֆլիկտը չէ, որ կարողանաս խաղաղություն ստիպել: Իսկ ի տարբերություն Ռուսաստանի` Եվրոպական միությունը բավականին նվիրված է իր արժեքային համակարգին և հիրավի շահագրգռված է Հարավային Կովկասի երկարատև խաղաղությամբ և կայունությամբ:

-Արևմուտքը ևս ունի այդպիսի փորձ, օրինակ`Դեյթոնով Սերբիային պարտադրվեց խաղաղություն: Ի՞նչն է խանգարում, որպեսզի Ռուսաստանը ևս այստեղ փորձի իր կանոնների սահմաններում խաղաղություն պարտադրել:

-Որովհետև դրա խնդիրը, նպատակը չկա: Այսօր Հայաստանը հստակ ասում է, որ իր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դա փաստ է, դա ապացույց է, որովհետև այն, ինչ գրված է Մադրիդյան սկզբունքներում, ընդհանուր հաշվով համանախագահները հայտարարեցին երկու անգամ: Մեզ համար դա ընդունելի է որոշակի իմաստով` գոնե դրա հիման վրա բանակացություններ վարելու համար: Մինչդեռ այս առումով Ադրբեջանն ինքը ունի ապակառուցողական դիրքորոշում և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա ճնշելու լծակների իսպառ բացակայություն կարող է լինել, որովհետև նա ճնշման որևէ լծակ չունի Ադրբեջանի վրա, մինչդեռ Եվրոպական միությունը ճնշելու համար ունի բավականին լուրջ լծակներ:

-Իսկ դուք կարծում եք, որ Մոսկվան հեշտությա՞մբ կզիջի Բրյուսելին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

-Միգուցե ոչ հեշտությամբ, պարզապես այլևս այլ ելք չունենալով: Ինչու՞: Որովհետև Յանան և ԱՄՆ-ը ասացին, որ, Ռուսաստա՛ն, դու պնդում ես, որ Հարավային Կովկասը քո պատմական, ավանդական ազդեցության ոլորտն է, խնդրեմ, լուծի՛ր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ապացուցիր ամբողջ աշխարհին, որ Հարավային Կովկասում ունես երկրների քո ազդեցությունը, և մենք կընդունենք սա: Մենք ուզում ենք, որ լուծվի այս հակամարտությունը, բնականաբար Ռուսաստանը, լինելով կայսերապաշտ և իր ժողովրդի առաջ պարտավորված լինելով ցույց տալ իր համաշխարհային հեգեմոնիայի էլեմենտները, գնաց այդ քայլին: Ինը անգամ տապալեց բանակցությունները` դրանով իսկ ամբողջ աշխարհի առջև ապացուցելով, որ ինքը այլևս Հարավային Կովկասում չունի այդ ազդեցությունը: Հիմա նա չի կարող ընդդիմանալ արևմտյան որևէ պրոցեսի, քանի որ իր ռեսուրսը սպառված է:

-Եվրամիությունը ի՞նչ դերակատարություն է ունենալու Մինսկի խմբում:

-Իմ կարծիքով, քանի որ ծանոթ եմ ԵՄ ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքներին և պրոցեսներին, Եվրամիությունը կհամակարգի խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքները: Համանախագահները իրենց առաքելությունը, իմ կարծիքով, կավարտեն հիմնարար սկզբունքների հաստատումով: Դրանից հետո Եվրամիությանը կպատվիրակվի ամբողջ լիոզորությունը, գործառույթը, խաղաղության մեծ համաձայնագրի մշակումը:

-Այսինքն հիմնարար սկզբունքները կստորագրվեն, որից հետո, ըստ ձեզ, առաքելության կարգավորումը կգնա Եվրոպական միությանը: ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը որքանո՞վ կդառնա տանդեմային:

-ԱՄՆ-ը Հարավային Կովկասում չի կարող ունենալ համաշխարհային մոտիվացիա ներգրավման համար: Ինչպե՞ս հիմնավորի, ի՞նչ կլինի շահը, ինքը ինչո՞ւ է փորձում ակտիվացնել քաղաքականությունը: Հիմա, իմ կարծիքով, ԱՄՆ-ը պետք է ցուցաբերի բարոյական կեցվածք Հարավային Կովկասի նկատմամբ` պատվիրակելով իր ամբողջ ֆինանսատնտեսական, աշխարհաքաղաքական և որոշ դեպքերում ռազմական ռեսուրսը Եվրամիությանը` ասելով` լուծի՛ր այս հարցը, ես ամբողջությամբ քո թիկունքը կպաշտպանեմ:

-Հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ և ԱՄՆ-ի ներգրավմանը մշտապես բացասական վերաբերմունք է դրսևորել Պարսկաստանը: Իրանը ի՞նչ կարող է անել և ի՞նչ քայլերի կարող է դիմել, եթե կարգավորման գործընթացը գործնական փուլ մտնի:

-Խաղաղապահ ուժերի տեղակայման առումով սա իրականում լուրջ խնդիր է, որովհետև այսօր քանակվում են երկու-երեք խաղաղապահ առաքելություններ, առաջինը` ՄԱԿ-ի, երկրորդը` ՆԱՏՕ-ի և երրորդը` ամենայն հավանականությամբ` ԵՄ ընդհանուր անվտանգության և նոր ստեղծված արագ արձագանքման ջոկատների միջոցով: Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, ապա այնտեղ կա թուրք զինվոր, կա ամերիկացի զինվոր, որին դեմ է Հայաստանը, որին դեմ է նաև Իրանը: Եթե գնում է ռուսական առաքելություն` ՀԱՊԿ-ի շրջանակներում, ապա դրան դեմ է Ադրբեջանը, դեմ են Եվրամիությունը և ԱՄՆ-ը, իսկ Եվրամիության պարագայում կողմ են բոլորը: Ռուսական տնտեսությունը ամբողջությամբ կախված է արևմտյան կապիտալից և հաշվի չառնել ու ասել` կգնա Ռուսաստանը առճակատման Եվրոպական միության հետ Հարավային Կովկասում, կարծում եմ, կլինի ավելի նեղ մրցակցություն: Հարավային Կովկասը հենց այն տարածաշրջանն է, որտեղ կարող են իրար հետ աշխատել Ռուսաստանը և Եվրոպական միությունը: Եթե կարողացանք գազային տրանզիտ ապահովել, ապա ՆԱԲՈւԿՈ-ին կարող է միանալ նաև Հարավային Կովկասը: Իհարկե, այդ դեպքում ստացվում է ինչ-որ պլատֆորմ, որտեղ իրար հետ աշխատում են Ռուսաստանը և Եվրոպական միությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում