
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի երդվյալ ատենակալների կողմից՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարված փողի (կաշառքի) հետաքննության համար։ Թրամփը, այսպիսով, դառնում է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում քրեական մեղադրանք է առաջադրվում, նույնիսկ, երբ նա առաջադրվում է որպես նախագահի թեկնածու։
Կոնկրետ մեղադրանքները դեռ հայտնի չեն, քանի որ մեղադրական եզրակացությունը մնում է գաղտնի։ CNN-ը հինգշաբթի հաղորդել է, որ Թրամփին առաջադրվել է ավելի քան 30 մեղադրանք՝ կապված խարդախության հետ: