Monday, 05 06 2023
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ադրբեջանի ՄԻՊ-ը կալանավայրում տեսակցել է ձերբակալված հայ զինծառայողներին
Փաշինյանը կմեկնի Սոչի
Վովայի Արշակի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով
20:20
Մոլդովան և Ուկրաինան Դնեստրի վրայով համատեղ կամուրջ կկառուցեն
20:10
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել կենտրոնակայանը Բրյուսելում
Վրաստանում ծրագրում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել
19:30
Լիտվայում մեկնարկել են միջազգային ծովային զորավարժությունները
Գայանե Հակոբյանը չպետք է մնա կալանքի տակ. պաշտպան
19:20
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադում դեսպանատան վերաբացման մասին լուրերը
Էրդողանը փոխում է կառավարությունը․ ինչ սպասել թուրքական նոր կաբինետից
19:10
Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար
Հայաստանին փրկում է ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքը
Ամփոփելով հետմիջօրեն Վոլոդյա Մուշեղյանի և Սագօ Արեանի հետ
18:50
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 5, 2023
«Հաղթանակ» զբոսայգում կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել
18:45
Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել
Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
Ոստիկաննների՝ «տղայական» ռազբորկայի մեջ մտնելը տոտալ անպատժելիության հետևանք է
18:30
Ուլյանովսկում և Սամարայում սիդրով թունավորման զոհերի թիվը հասել է 11-ի
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
18:15
Էր Ռիադում Իրանի դեսպանությունն իր աշխատանքը կվերսկսի հունիսի 6-ին. AFP

ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Գերազանցություններ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները կնախընտրեն չհրապարակել:

Որպես նախկին գլխավոր խմբագիր և լրագրող՝ ես իմ սեփական փորձով լավ գիտեմ պետության միջամտությունից դուրս աշխատելու հնարավորության կարևորությունը, քանի որ մեր աշխատանքի ասպեկտներից մեկը եղել է կառավարության գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելն ու հրապարակայնացնելը:

Ես և իմ գործընկերները ստիպված էինք առերեսվել մի շարք, այսպես կոչված, «քրեական գործերի» և շինծու մեղադրանքներով դատավճիռների, որոնք միտված էին լռեցնելու անկախ մամուլը։

Այսպիսով, ես բոլորից լավ գիտեմ այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց կարող են բախվել լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի ընթացքում։

Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս։

Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։

Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։

Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ լրագրությունը հասել է առցանց հարթակ, ավելի շատ ջանքեր և գործողություններ են պահանջվում շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:

Պետք է խոստովանել, որ մեր օրերում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Դրանք կեղծ լուրերն են, որոնք իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։ Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել լրատվական ոլորտի մասնագետների անվտանգության խնդիրները։ Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ԶԼՄ-ների մի շարք խիզախ աշխատակիցներին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը հակամարտությունների տարածքներում ամբողջ աշխարհում:

Ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանն ապագայում ևս լիովին կաջակցի և կխթանի ազատ և անկախ լրատվամիջոցների ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին։

Շնորհակալություն»:

«Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդների կողմից, որը Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը համահյուրընկալող 5 երկրներից է: Մասնակիցների շարքում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մամուլի ազատության հարցերով զբաղվող փորձագետներ, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողական ոլորտի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև սկսնակ լրագրողներ: Թեմատիկ քննարկումների օրակարգում են մամուլի ազատությանը և ժողովրդավարությանը, լրագրողների անվտանգությանը, համացանցում խոսքի ազատությանը, ազատ և անկախ ԶԼՄ-ների կայացմանը և ոլորտի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձևաչափով, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Արծարծվող թեմաները հետևյալն են՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարում, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներ, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ կառավարման հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մամուլի ազատություն, ներառական տնտեսական աճ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում