Friday, 05 06 2026
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Բանակը պետք է «կոդազերծել»

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարել են, որ հայկական բանակում վերջին երեք տարիների ընթացքում զոհվել է 187 երիտասարդ, որոնցից ընդամենը 25-ն է մահացել հակառակորդի գնդակից: Այլ կերպ ասած՝ հայկական բանակում երեք տարվա ընթացքում խաղաղ պայմաններում, առանց հակառակորդի միջամտության, զոհվել է 162 հայ երիտասարդ:

Այս թվերը բավական պետք է լինեին, որ պաշտպանության նախարարը կամ հրաժարական տար, կամ էլ նրան պաշտոնանկ աներ Գերագույն գլխավոր հրամանատարը: Ավելին, այդ թվերը նույնիսկ բավական են Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնանկության համար, որովհետև նա, փաստորեն, չի կարողանում արգելակել հայկական բանակում «միացված» մսաղացը, որը «աղում» է հայ երիտասարդներին: Ներկայացված վիճակագրությունը բավական է հասկանալու համար, որ հայկական բանակում ներկայումս ուղղակիորեն պատերազմ է ընթանում զինծառայողների և առաջին հայացքից աներևույթ մի տականքի հետ: Իրականում, սակայն, այդ տականքը առաջին հայացքից է աներևույթ, և ունի բավական հստակ ու կոնկրետ անուններ, որ կրում են կոնկրետ հանցագործությունների մեղավորները: Սակայն այդ հանցագործություններն ու դրանց մեղավորները չեն բացահայտվում տարիներով, ինչի արդյունքն էլ լինում է մահերի և ողբերգական պատահարների շարունակական ընթացքը:

Զարմանալ կարելի է, թե ինչպես կարող է այդպիսի պայմաններում մինչև այժմ տեղի չունենալ կադրային տոտալ ջարդ բանակի հրամկազմում: Մի՞թե ակնհայտ չէ, որ բանակում հրամկազմ չի աշխատում: Առկա իրավիճակը մեկ անձի կամ առանձին անձերի դաժանության, անկրթության հետևանք չէ, այլ բանակում հրամկազմի կանոնադրական աշխատանքի բացակայության հետևանք: Եվ եթե այդ հարցին չեն տրվում շեշտակի լուծումներ հենց կադրային ջարդի տեսքով, ապա պատասխանատվությունն անմիջականորեն ընկնում է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի վրա: Բանակում առկա մթնոլորտը այլ կերպ հնարավոր չէ փոխել: Այդ մթնոլորտը հնարավոր է միայն ջարդել՝ ջարդելով այն կադրային կոդը, որը, ի դեմս ներկայիս գեներալիտետի, առկա է Հայաստանի բանակի զարգացման դարպասների վրա: Այդ կոդը պետք է կոտրվի, որպեսզի բանակը սկսի աշխատել որպես նորմալ կենսագործունեություն վարող կարևորագույն օրգանիզմ, որը նպաստում է հասարակական-պետական առողջացմանը: Հակառակ պարագայում, գեներալիտետով «կոդ ընկած» բանակը շարունակելու է իրար հետևից գցել հայ երիտասարդներին, հայոց պետականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում