«FutureTech» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության միջև մարտի 29-ին ստորագրվել է համագործակցության Հուշագիր:: Այս մասին այսօր ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Աշխարհի մյուս երկրներում դա հասանելի էր, Հայաստանում նոր հնարավորություն է բացվում արտոնյալ պայմաններով ձեռք բերել Apple-ի վերջին պրոդուկտները:
Օրինակ, հնարավոր կլինի հին համակարգիչը փոխարինել Apple-ի նոր պրոդուկտով՝ հանձնելով հին համակարգիչը և տարբերությունը վճարելով: : կամ մեկ այլ տարբերակ, եթե ձեռք է բերվել նույն ընկերությունից Apple-ի պրոդուկտ, որոշ ժամանակ անց դա կարելի է փոխարինել ավելի նոր մոդելով: Աշխարհում դա կիրառվող պրակտիկա է և մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում այդ հնարավորությունը նույնպես հասանելի է դառնում: Դա ոչ միայն ֆիզիկական անձանց համար է, այլև ՏՏ ոլորտի ընկերությունները կարող են օգտվել այս հնարավորությունից և թարմացնել, վերազինել իրենց սարքավորումները»,-ասաց նախարարը:









































