
«Եվրամիությունը կարող է մեխանիզմ ստեղծել, որով անդամ երկրները առանց նոր պատժամիջոցներ կիրառելու կարող են արգելել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումը», – գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը։
Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ էներգետիկայի նախարարները պատրաստ են հաստատել այն առաջարկը, որը անդամ երկրներին հնարավորություն կտա ժամանակավորապես արգելել ռուս արտահանողներին՝ նախապես ամրագրել մատակարարումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքային հզորությունները: Միջոցառման նախաձեռնողներն են Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը։