Բաքուն խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով գերիշխանություն հաստատել Արցախի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Ըստ Նորիկյանի` ռազմական հարձակումները ՀՀ նկատմամբ դադարել է, Բաքուն փորձում է միջազգային ֆրոնտում ցույց տալ, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի մաս է. «Բաքվի ատամները պետք է փշրել, պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն, ճանաչվի իզգոյ: Պետք է կարողանանք ՌԴ-ի հետ կարգավորել բարդ հարաբերությունները և ակնկալել մի քանի հարցի հստակ պատասխան: Մենք ունենք մի բնական դաշնակից, որը իր դաշնակցային պարտավորությունները չի կատարում»: