Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում էր։ Այցին նախորդել էր մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու՝ Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) սանկցիան։ Թեև հարկ է նշել, որ Սիի այցը վաղուց էր պլանավորվել, բայց դատարանի որոշումը ոչ միայն չազդեց, այլև հավելյալ խորհրդավորություն ավելացրեց հանդիպմանը։

Մինչև հանդիպումը շատ էր խոսվում այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը նոր աշխարհակարգ են կառուցում, դուրս են եկել միաբևեռ՝ ԱՄՆ-արևմտակենտրոն աշխարհակարգի դեմ և պայքարում են ուս-ուսի։ Սակայն Չինաստանի քայլերը ՌԴ հանդեպ ոչ միայն չեն խոսում փոխգործակցության և մի ճակատով պայքարի մասին, այլև բնութագրում են Չինաստանին՝ որպես ռուսական սխալների աշակերտի։

Սիի այցը նախևառաջ այց էր «ռուսական լաբորատորիա», որտեղ Սին կարող է «real time» ժամանակում տեսնել, թե ինչպես կարելի է դիմադրել և ապրել արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ Չէ՞ որ, ըստ մասնագետների, վաղ թե ուշ, ներկայիս Չինաստանը կամ կփոխի իր կառավարման մոդելը և կձուլվի արևմտյան աշխարհին քաղաքականապես, կամ էլ կհայտնվի Ռուսաստանի վիճակում։ Եվ Սին, իր կառավարման հենց սկզբից այդ ապագան աչքերի առաջ, գնում է դեպի տնտեսական, քաղաքական ու մշակութային ինքնաբավության մոդելի։ Իսկ Ռուսաստանն իդեալական լաբորատորիա է թե՛ դիտարկումների, թե՛ փորձարկումների համար։

Ավելին՝ վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցով Սին Պուտինին նվիրում է նրա ցանկալին՝ սիմվոլիզմ և կարևորության զգացում, բայց դե ֆակտո չտալով ոչ մի կոնկրետ խոստում և տնտեսական հնարավորություններ։ Հակառակը, գրավելով մեքենաների և տնտեսական ապրանքների շուկան՝ Չինաստանը լավագույնս օգտվում է արևմտյան պատժամիջոցներից։ Եթե նորմալ պայմաններում չինական ավտոպրոմը պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեր ռուսական շուկան գրավելու համար, ապա պատերազմն ու պատժամիջոցները ուղղակի նվիրեցին ռուսական ավտոշուկան Չինաստանին. 2022թ. ավարտվի տվյալներով՝ շուրջ 40%: Նմանապես և գազի հարցը․ որքան էլ Պուտինը հույս ուներ «Սիբիրի ուժը-2» գազամուղը համաձայնեցնել Սիի հետ, բայց կրկին ոչ մի կոնկրետություն ու հեռանկար։ Ճիշտ է՝ Սիի այցով 14 փաստաթուղթ է ստորագրվել, բայց բոլորն էլ գլխավորապես նպատակների ու ցանկությունների, ոչ թե կոնկրետ քայլերի ու հեռանկարների տիրույթում։

Սին այցով ցույց տվեց, որ ամենևին էլ մտադիր չէ կոնֆրոնտացիայի մեջ մտնել հավաքական Արևմուտքի հետ, չի պատրաստվում զենքի մատակարարումներ իրականացնել Ռուսաստան, աջակցել նրա ռազմական հաղթանակին Ուկրաինայում, բայց ամեն ինչ կանի ռուսական շուկան իրեն ենթարկելու, Ռուսաստանը քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ պահելու և ապագայի ռիսկերը լաբորատոր փորձարկումների ենթարկելու համար։ Իրավիճակը ձեռնտու է երկու կողմերին. Չինաստանը գնալով ավելի շատ նավթ, գազ և այլ հումք է գնում Ռուսաստանից, իսկ փոխարենը վաճառում է ավելի շատ կենցաղային տեխնիկա, որն օգտագործվում է ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով։ Բացի այդ, այս առևտրի զգալի մասը լինելու է յուանով, որի մասնաբաժինը Ռուսաստանի առևտրում երկու տարվա ընթացքում աճել է շուրջ 30 անգամ։

Ամփոփելով՝ աշխարհի երկրորդ տնտեսության առաջնորդի այցը Կրեմլ հնարավորություն տվեց ասելու, որ Ռուսաստանը այնքան էլ մեկուսացված չէ։ Այդ «չմեկուսացման» գինը Չինաստանից աճող քաղաքական և տնտեսական կախվածությունն է՝ երբեմն և գլխավորապես ի վնաս Մոսկվայի սեփական շահերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում