
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր` ներառյալ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,–ասված է հաղորդագրության մեջ: