Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

Ինչպես սեպտեմբերին, այնպես էլ հիմա՝ Իրանը Ադրբեջանի կողմից հարձակման ռեալ վտանգ է տեսնում. Թեհրանը կանցնի խոսքից՝ գործի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին (Իրան, Թեհրան)։

-Պարոն Հոսսեյնի,  նկատելի է, որ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարվել են։ Թելեգրամյան ալիքները նույնիսկ խոսում են Իրանի դեմ հնարավոր գործողությունների մասին, պարբերար երկու կողմի զորքերի՝ սահմանային կուտակումների մասին տեղեկություններ են հրապարակում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ իրավիճակ է այժմ և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ էլ բավականին լարված են եղել, դրանք երբեք ջերմ չեն եղել։ Ժամանակ առ ժամանակ այդ հարաբերությունները  նորմալ հունի մեջ են եղել, երբեմն էլ՝ ծայրաստիճան լարված ու սրված։

Ես կարող եմ խոսել երկկողմ հարաբերությունների երեք հիմնական խնդիրների մասին, որոնք չլուծելու դեպքում Իրան-Ադրբեջան  հարաբերությունները բնականոն հունի վրա չեն դրվի։ Առաջին հերթին՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները, Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը, զենքի տրամադրումը,հետախուզական գործունեությունը և Ադրբեջանի տարածքից Իսրայելի հնարավոր հարձակումն Իրանի վրա։

Երկրորդ հարցը «Զանգեզուրի միջանցքի» թեման է։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը նկրտումներ ունի նման միջանցք ստանալ, Իրան-Հայաստան սահմանային կապը կտրել։ Դա Իրանի համար շատ սկզբունքային հարց է, քանի որ նման հեռանկարի դեպքում Իրանը հայտնվում է շրջափակման մեջ։ Դրանով նաև թուրանական ծրագիրն է առաջ գալիս, ամբողջ Իրանի հյուսիսային մաս կլցվեն թուրքական ու պանթուրքական բնակչություն։ Դա միանշանակ Իրանի համար վտանգավոր է, Իրանի հյուսիսային հատվածն ադրբեջանախոս բնակչությունն է և հաջորդ քայլը կարող է լինել նկրտում՝ Իրանի տարածքների նկատմամբ։

Երրորդ խնդիրը Ադրբեջանի քարոզչությունն է ու ազդեցությունը Իրանի ադրբեջանախոս բնակչության վրա։Իհարկե կան այլ խնդիրներ ևս, բայց այդ երեքը շատ  լուրջ խնդիրներ են և մինչև դրանք չլուծվեն Իրանի և Ադրբեջանի  միջև լարվածությունը չի թուլանա։ Չեմ կարծում, թե մոտ ապագայում այդ հարցերը լուծվեն, Ադրբեջանը բացահայտ կերպով մտել է հակաիրանական կոալցիայի մեջ, հակաիրանական գործունեություն է ծավալում։

-Կարծում եք՝ կոնկրետ այս փուլում Իրանի դեմ գործողություններ կարո՞ղ են լինել, ռեա՞լ են թելեգրամյան ալիքների հրապարակումները, թե՞ դա պարզապես քարոզչություն է։

Իրանը ռեալ վտանգ տեսնում էր սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Այդ ժամանակ կար տեղեկատվություն, որ Ադրբեջանն ուզում էր հարձակվել, Իրանը զորավարաժություններով ու տարբեր մեսիջներով Ադրբեջանին զգուշացնում էր, որ այդ քայլը  կբերի տարածաշրջանում մեծ պատերազմի։Դուք գիտեք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր հրապարակում արեց, որ լայնամասշտաբ հարձակումը կանխել է Իրանը։

Նույն բանը կատարվում է հիմա։ Իրանը ռեալ վտանգ է տեսնում։ Դուք տեսնում եք հրապարակումները, որ կա զորքի շարժ ու կուտակումներ Ադրբեջանի կողմից։ Առայժմ Իրանը դիվանագիտական ճանապարհով է փորձում զսպել, մեսիջներ է ուղարկում, որ Ադրբեջանն այդ քայլին չգնա։

-Արդյոք լայնամասշտաբ հարձակման դեպքում, ուժով միջանցք ստանալու հեռանկարի պարագայում Թեհրանը խոսքից գործի կանցնի։ Մինչև հիմա տեսել ենք կոշտ հայտարարություններ, իսկ գործողություններ կլինե՞ն։

Իհարկե Իրանը ռեալ գործողությունների կդիմի, այլապես լուրջ հետևանքներ կլինեն իր համար։ Եթե հայ-իրանական սահմանը կտրվի, Իրանը լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ կունենա՝ մի կարևոր պատուհան դեպի արտաքին արտաքին աշխարհ  կփակվի։ Այո՛, Իրանը միշտ էլ հայտարարել է, որ իր համար այդ հարցը կարմիր գիծ է և կդիմադրի բոլոր այն դավադիր ծրագրերին, որոնք ի վնաս իրեն կլինեն։ Իմ կարծիքով՝ այո՛, Իրանը ինչ-որ քայլերի կդիմի։

-Իսկ Հայաստանն այս փուլում ինչպե՞ս պետք է դիրքավորվի։ Մի կողմից՝ իսրայելա-ադրբեջանական տանդեմն է, բայց մյուս կողմից էլ Իրանին բացահայտ աջակցելն արդյոք ԱՄՆ-ի դժգոհությունը չի հարուցի։

Հայաստանը բոլոր կողմերին պետք է բացատրի, որ սա  իր անվտանգության հարցն է, ավելի շուտ՝ Հայաստանի գոյության հարցն է։ Մենք չպետք է Հայաստանի գոյության հարցը դնենք երրորդ կողմերի հետաքրքրությունների շրջանակներում։ Եթե Հայաստանը մտածում է, որ իր անվտանգությունը կարող է  պահպանել Եվրոպան, Իրանն ինչու՞ պետք է դեմ լինի, Իրանի շահերից էլ է բխում, որ Հայաստանում կայունություն լինի ու անվտանգությունը պահպանվի։ Իրանն իր հերթին ուզում է նախաձեռնող լինել, տարածաշրջանում խնդիրներ թույլ չտալ։ Ինչպես գիտեք՝ Իրանը նաև դեմ է  երրորդ երկրների միջամտությանը, մշտապես նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է հենց տարածաշրջանային երկրներն էլ հարթեն։ Իրանն առաջին հերթին նկատի ունի, որ  ինքը կարող է դա անել՝  ինչպես Իրաքում և Սիրիայում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում