Tuesday, 30 05 2023
12:30
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
Պետրակովի հրատապ որոշում․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում իրավունք չունենք կառուցելու 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ․ կդառնանք երկրորդ Չեռնոբիլ

Մարտի 23-ին կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում ընդունեց: Ըստ որի՝ ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի  արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։

Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ։ Հաշվի առնելով արդեն իսկ կատրված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ մինչև 2036 թվականը։

Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա, տեղեկացնում են կառավարությունից։

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ատոմային բլոկը վերջին անգամ շահագորման ժամկետը երկարացնելու թույլտվություն ստացել է 2021 թվականի նոյեմբերին: Այդ թույլտվությունը 10 տարով է մինչև 2031 թվականը, պայմանով, որ 2026 թվականին պետք է կատարվեն անվտանգության, ռեակտորի ամրության նոր ստուգումներ, որից հետո միայն իրավունք կունենա շարունակելու իր աշխատանքը: Այսինքն 2031 թվականին կարող են էլի ստուգումներ անել և ևս 10 տարով երկարացնել շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը՝ 2036-ին լրացուցիչ ստուգումներ կատարելու պայմանով: Համանման ատոմային բլոկների աշխատանքը երկարացվել է օրինակ, Ռուսաստանում: Ես կարծում եմ, որ պայմանները կարող են թույլ տալ մեր ատոմակայանը շահագործել մինչև 2041 թվականը:

Հիմա 2026 թվականից մինչև 2036, թե 2031-ից մինչև 2041 թվական է երկարացվելու, ժամանակը ցույց կտա: 2026-ին այդ բոլոր ճշտումները կլինեն: Այսինքն մեր ատոմակայանը նվազագույնը մինչև 2036 թվականը, բայց իմ կարծիքով, մինչև 2041 թվականը անվտանգ և հուսալիության բոլոր պայմանները բավարարելով աշխատել»:

Ինչ վերաբերում է նոր ատոմային բլոկ կառուցելուն, Էդուարդ Արզումանյանն ասաց. «Նոր ատոմային բլոկի կառուցումը գործողի ժամկետները երկարացնելու հետ ոչ մի կապ չունի, մանավանդ, որ հիմա իրենք ուզում են, որ նոր ատոմային բլոկը լինի 2-3 անգամ ավելի մեծ հզորության: Դա սխալ է, դա միջազգային ատոմային անվտանգության պայմանների խախտում է: Ես այդ մասին արդեն մեկ տարի է՝ ասում եմ ամեն տեղ: Վարչապետի 2-3 անգամ նամակ եմ գրել, որ սխալ ուղղությամբ եք գնում, չի կարելի դա թույլ տալ: Մենք 1200 մեգավատտ հզորության ատոմային բլոկ իրավունք չունենք Հայաստանում կառուցելու»:

Նա բերեց Թուրքիայի օրինակը՝ նշելով. «Տեսեք, Թուրքիայում կառուցում են 4 ատոմային բլոկ, այս տարի մեկը կգործարկվի, 2026-ին բոլոր 4 բլոկները կգործեն, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1200 մեգավատտ է: Այդ բոլորը եթե 2026-ին աշխատեն, դրանք Թուրքիայի էներգոհամակարգում կունենա ընդամենը 12 տոկոս բաժին: Այսինքն՝ ամեն մեկը կլինի 3 տոկոս: Իսկ մենք ուզում ենք Հայաստանում կառուցել ատոմային բլոկ, որը կունենա 90-95 կամ 100 տոկոս բաժին: Դա անվտանգության խախտում է: Մեկ ատոմային բլոկը էներգետիկ համակարգում պետք է ունենա ոչ ավել, քան 45 տոկոս մասնաբաժին:

Այսինքն՝ եթե մեր էներգոհամակարգը 1200 մեգավատ պիկային հզորություն ունի, ապա այդտեղ նոր ատոմային մեկ բլոկը պետք է լինի ամենաշատը 500 մեգավատտ հզորություն, այսինքն՝ 45 տոկոս: Գործող ատոմային բլոկի հզորությունը 441 է: Այ էսպիսի հիմարություններով ուզում են Հայաստանը դարձնել երկրորդ Չեռնոբիլ»:

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզում «Այգ 1» արևային կայանի կառուցմանը, փորձագետն ասաց. «Հայաստանը արև ունի և պետք է այն օգտագործի, բայց արևը ունի այնպիսի հատկություն, որ առավոտյան դուրս է գալիս, ցերեկը հասնում է իր ամենաբարձր կետին, իսկ երեկոյան 7-ին էլ արև չկա: Այսինքն, որ մենք մեծ արևային կայան ենք կառուցում, դա շատ լավ է, բայց 200 մեգավատտ հզորության արևային կայանն էներգոհամակարգում կստեղծի անհարմարություն, քանի որ առավոտյան կաշխատի կայանը, իսկ երեկոյան չի կարող աշխատել: Այդպիսի դեպքերում միջազգային պրակտիկայում գտնում են, որ պետք է կառուցվեն արևային կուտակիչ կայաններ: Այսինքն՝ 200 մեգավատից 100 տալիս են համակարգին, իսկ մյուս 100-ը կուտակում են կուտակիչ կայաններում: Այդ կուտակված էներգիան երեկոյան, երբ արդեն արև չկա, մտնում է էներգետիկ ցանց և ստացվում է, որ 200 մեգավատտանոց արևային կայանը ցերեկը 100 մեգավատտ տալիս է համակարգին, իսկ երեկոյան և գիշերը տալիս է մնացած 100 մեգավատտը:

Մենք դեռ տարիներ առաջ վարչապետին գրել ենք, որ առանց կուտակիչ կայանների չի կարելի նման մեծ արևային կայան կառուցել: Մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, որ «Այգ 1» արևային կայանի կողքին կառուցվելու է նաև կուտակիչ կայան: Սա ուրախալի է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում