Sunday, 16 06 2024
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի

Հավլաբարում կանգնեցվելու է «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Հավլաբար հայաշատ թաղամասում կանգնեցվելու է Գիորգի Դանելիայի հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը։

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն հայտնել է, որ Հավլաբարում տեղադրվելու են Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյան և Իվան Վոլոխովի քանդակները, որոնց ֆիլմում փայլուն մարմնավորել են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզիկ Մկրտչյանը և Եվգենի Լեոնովը։ 4-րդ քանդակը նվիրված է լինելու անձամբ Դանելիային։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ և նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին է։ Քանդակները ոչ վաղ անցյալում բերվել են Թբիլիսի և անվերադարձ հանձնվել Վրաստանին։

Աբզիանիձեն հայտարարել է, որ հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվելու Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրը, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող նրա ազգական, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նույն օրը՝ երեկոյան, Թբիլիսիի ֆիլհարմոնիկում տեղի է ունենալու Կիկաբիձեի համերգը։

Երկու ամիս առաջ էլ Հայաստանի Դիլիջան քաղաքում բացվել էր «Միմինո»-ի դերակատարների՝ Վալիկոյի, Ռուբիկի և Իվանի հուշարձանը։ Այդ ժամանակ Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան Թբիլիսիում լրագրողներին հայտնել էր, որ այդ հուշարձանն ընդգծում է մարդկային մակարդակով մարդկանց անկեղծ բարեկամությունը, և որ այդպիսի հուշարձան տեղադրվելու է նաև Վրաստանում։

Հիշեցնենք, որ Գիորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմը էկրաններին է հայտնվել 1977 թվականին և դարձել խորհրդային դասական կինոնկար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում