Saturday, 18 07 2026
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»

2023թ․ մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցում է երեք կուսակցություն՝ ՔՈ ՍԴԿ, Հանրապետական կուսակցությունը և ՔՊԿ-ն։

Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է մարտի 1-ին և տևելու է մինչև մարտի 24-ը։ Արդեն մեկնարկից ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը արձանագրել է ընտրական օրենսգրքի կոպիտ, շարունակական բնույթ ունեցող խախտումներ, որոնց հետ կապված ընտրական գործընթացը հսկելու գործառույթ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի քանի դիմում-բողոք։ 2023թ․ մարտի 15-ի և մարտի 20-ի որոշումներով ԸԸՀ-ն արձանագրել է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չի ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ։ Ընտրական օրենսգրքի շարունակական և կոպիտ խախտումներ կատարողը, կազմակերպողը և/կամ ուղղորդողը ընտրություններին մասնակից ՔՊԿ-ն է, որն իր գործելակերպով ձևավորում է իրական սպառնալիք 2018թ-ից հետո Հայաստանում ընտրական գործընթացներում արձանագրված ժողովրդական առաջընթացի նկատմամբ։ Ժողովրդավարության ինդեքսում 2016թ․-ին՝ 120-րդ, 2018 թ․-ին՝ 103-րդ, 2021թ․-ին՝ 89-րդ, իսկ 2022թ․-ին՝ 82-րդ տեղում գտնվող Հայաստանը, մեր գնահատմամբ, բախվել է ժողովրդավարական արժեքներից հետնահանջի իրական սպառնալիքի, որ Հայաստանը կարող է մղել դեպի փակուղի։ ՔՈ ՍԴԿ-ն մարտի 24-ին դիմելու է ՀՀ ԿԸՀ՝ ՔՊԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Հաշվի առնելով հանգամանքը, որ՝

ԸԸՀ-ները ներկայացուցչականության սկզբունքով ձևավորող ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերը՝ Հայաստան Դաշինք, ՊՈՒ և ՔՊԿ, թիվ 34 ընտրատարածքի Սիսիան համայնքն ընդգրկող 41 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ են նշանակել մարտի 26-ի ընտրություններին մասնակից և ՔՈ ՍԴԿ մրցակից ՀՀԿ ու ՔՊԿ թեկնածուների ընտանիքի անդամներին, ազգականներին, ընկերներին,ընտրական ցուցակի ավագանու թեկնածուներից վարչական, ֆինանսական կամ այլ կախվածություն ունեցող անձանց,

Վստահ չենք, որ ընտրական օրենսդրության կոպիտ խախտումները, ընտրողների մոտ վախի մթնոլորտի ձևավորումը, հանրային համայնքային, պետական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահումով ՔՊԿ-ի օգտին արտոնություն և արհեստական առավելություն ձևավորելը, վարչական ռեսուրսի քողարկված օգտագործումը տեղի են ունենում առանց ընտրությունների մասնակից կուսակցությունների ղեկավարության հովանավորության,

Արձանագրել ենք՝ ընտրական հանձնաժողովները չունեն բավարար ռեսուրսներ և/կամ կամք՝ պատշաճ հսկողություն իրականացնելու ընտրությունների ընթացքի վրա,ինչի պայմաններում ՔՈ ՍԴԿ համար անհնար է դառնում միայնակ ապահովել արդյունավետ վերահսկողություն և պաշտպանել վերջին տարիների ժողովրդավարական առաջընթացը մեր երկրում,

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ՝

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին,

ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,

ԶԼՄ-ներին

Միջազգային և տեղական ՀԿ-ներին՝

աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը (որ մշտական ջանքեր է պահանջում), պաշտպանել տեղական ինքնակառավարման կայացման և իշխանության ապակենտրոնացման գործընթացը, կանխել ժողովրդավարական զարգացման ուղուց հետընթացի իրական սպառնալիքը։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում