Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ նախագահի ձերբակալությունն արտերկրում ՄՔԴ-ի որոշմամբ կլինի casus belli, փոխանցում է Московский Комсомолец-ը։
«Պատկերացնենք, որ միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, օրինակ, Գերմանիայի տարածք և այնտեղ ձերբակալվել։ Ի՞նչ է սա։ Պատերազմի հայտարարում Ռուսաստանի Դաշնությանը. Վստահ եմ, որ եթե դա տեղի ունենա, ապա մեր բոլոր միջոցները կուղղվեն կանցլերի գրասենյակ, Բունդեսթագ և այլն»,- ասել է Մեդվեդևը։
Նա հավելել է, որ նման իրավիճակ գործնականում շատ քիչ հավանական է։ Ի թիվս այլ բաների, Մեդվեդևը նշել է, որ Միջազգային քրեական դատարանի այս որոշումը բացասական ներուժ է ստեղծում Մոսկվայի և արևմտյան երկրների հարաբերությունների ֆոնին, որոնք այս պահին այդքան վատթարացել են։










































