Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները

Հայաստանը վերջին տարիներին տուբերկուլոզի կանխարգելման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցել: Նվազել է հիվանդանոցային և ոչ հիվանդանոցային բուժառուների թիվը: 2021 թվականին Հայաստանում հաստատվել էր տուբերկուլոզի 585 նոր դեպք, 2022-ին՝ 570: Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ, գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը նշեց, որ տարիներ առաջ հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը բավական մեծ էր, այսօր արդեն նկատելի փոփոխություն է գրանցվել:

«Նախկինում մեր բուժհաստատությունում պառկած բուժառուների թիվը հասնում էր 300-350-ի: Հիմա այդ թիվը 56 է: Մեր երկիրը բարվոք վիճակում է: Մենք դասվում ենք այն երկրների շարքին, որտեղ տուբերկուլոզի դեպքերի թիվը գնալով նվազում է: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը ցուցանիշները նվազագույնի հասցնելը: Դրա համար անհրաժեշտ է լինելու բոլորիս համատեղ ջանքերը»,-ասաց Կարեն Պողոսյանը:

Տուբերկուլոզը բակտերիալ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարահով: Հիմնականում հանդիպում է թոքային ձևը, բայց լինում են նաև արտաթոքային ձևեր: Եթե տուբերկուլոզով բուժառուն բացիլազատող չի, ապա նա շրջապատի համար ոչնչով վտանգավոր չէ: Նրանք շարունակում են ընդունել հակատուբերկոլոզային դեղորայք, սակայն նրանք վարակի աղբյուր չեն:

«Մեր հասարակությունում շարունակում է մնալ բուժառուներին թիրախավորելու խնդիրը: Ճիշտ է, շատ չեն դեպքերը, բայց լինում են, որ ծանոթները բուժառուից հեռու են պահում իրենց, նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է գրանցվում: Մենք այստեղ իրազեկման լուրջ աշխատանք ունենք կատարելու»,-ասաց մասնագետը:

Այդ հարցում Թոքաբանության ազգային կենտրոնն ակտիվ աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ: Հատկապես Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությունն ուղղված է հենց իրազեկմանը, սոցիալական, հոգեբանական աջակցությանը: Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ իսկապես շահառուների շրջանում իրազեկման պակաս կա:

«Մեր հոգեբանները, մասնագետներն ակտիվ աշխատում են թիրախային խմբերի հետ: Նախ մեր հիմնական ուղերձն է բուժումը չընդհատելը: Քիչ չեն դեպքերը, երբ բուժառուներն ընդհատում են բուժումը, ինչը շատ վատ է, թեպետն բուժումն անվճար է: Բուժումը երկար է տևում և շատերի մոտ հոգեբանական պահ կա, ինչ-որ պահից չեն ուզում շարունակել: Բացի դրանից, մեր ուղերձն այն է, որ ոչ ոք ապահովագրված չէ տուբերկուլոզով վարակվելուց: Եթե նախկինում սա սոցիալական որոշ խմբերի հիվանդություն էր համարվում, ապա հիմա այդպես չէ: Ընկալումների առումով փոփոխություն, իհարկե, նկատվում է: Նախկինում բուժառուներն իրենք էին մեզ արգելում այցելել իրենց տուն, որպեսզի հարևանները չիմանան: Հիմա շատ հանգիստ են ընդունում մեր այցը: Դեռ շատ անելիք ունենք իրազեկման առումով, քանի որ թիրախավորման, խարանի դեպքեր, այնուամենայնիվ, գրանցվում են»,-ասաց Նունե Գրիգորյանը:

Հայաստանում հիվանդության հայտնաբերման պահից մինչև բուժման ավարտ, ամբողջ գործընթացն անվճար է: Թե ՀՀ քաղաքացիները, թե օտարերկրացիները անվճար կարող են հետազոտվել, անհրաժեշտության դեպքում նաև՝բուժվել: Մասնագետները նկատում են, որ երկրորդ, երրորդ խմբի դեղերը թանկ են: Օրինակ, դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման միայն դեղորայքի ծախսը կազմում է օրական 7-8 հազար դրամ, իսկ բուժումը տևում է 12-18 ամիս: Բուժառուն չպետք է կաշկանդված լինի և գանգատների դեպքում հանգիստ կարողանա այցելել բուժհաստատություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում