Wednesday, 22 03 2023
ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում ՀՀ-ն 2 տղամարդ էին ներկայացնում․ ինչո՞ւ․ Բաթոյան
«Պուտինն ու Սի Ցզինպինը չեն քննարկել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը». Պեսկով
Խորապես շնորհակալ եմ Ձեզ Նովրուզը շնորհավորելու և մեզ փառքի արժանացնելու համար․ Հասանովը՝ Փաշինյանին
17:08
Երկրաշարժ Իրանի հյուսիսում
ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում
ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է անվտանգային հարցեր
«Բ**ի տղերքը» դարձավ պատմություն․ շատերի մեջից սովետը դուրս չի եկել
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ-ի պատկերացումները ԼՂ ապագայի վերաբերյալ. Խաչատրյան
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
15 զինծառայողների մահվան գործով փորձաքննության եզրակացությունները մեծ հարցեր են առաջացրել
16:35
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ
150 միլիարդ դրամ
16:15
ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա
Լուրերի օրվա թողարկում 16:00
«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 50,096
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար. մասնագետների հորդորն է չհետաձգել հետազոտությունները
15:40
Եղանակը աշխարհում – Մարտ 23, 2023
15:35
Ճապոնիայի վարչապետը Կիևին խոստացել է 470 միլիոն դոլարի անհատույց օգնություն
Ռուսաստանը փորձում է հերթական ցեղասպանությանը ենթարկել հայ ժողովրդին
Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակլվել է
Պրոցեսը պետք է ամբողջությամբ տեղափոխել արևմտյան հարթակ՝ Մոսկվայից հեռու
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Արևմուտքի պատասխանը Չինաստանի նախագահի Մոսկվա այցին
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
Մենք պետք է հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան
14:30
Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին

«Շատացել են դեպրեսիվ վիճակները, պակասել է շփումը». Ինչու են ինքնասպանության դեպքերն աճել

«Առաջին լրատվական»-ը հոգեբան Անի Ապիտոնյանի հետ զրուցել է ինքնասպանությունների թվի աճից, թե ինչ գործոններով են դրանք պայմանավորված։

-Տիկին Ապիտոնյան, ՀՀ-ում ինքնասպանությունների թիվը 2022 թվականին 2021-ի համեմատ աճել է։ 2022-ին արձանագրվել է 312 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ. 2021-ին այդ ցուցանիշը կազմում էր 281։ Ի՞նչ գործոններ են ազդել աճի վրա։

Ընդհանրապես բոլոր առումներով խնդիրներն ակտիվացել են, շատացել են դեպրեսիվ վիճակները, սոցիումում հարմարվողականության ադապտացիայի խնդիրներ են առաջացել, շփումներն են պակասել, այսինքն՝ երեխաներն ավելի ինքնամփոփ են դարձել, հեռախոսով որոշակի փակ միջավայրում շփումները, որը ծնողների կողմից դժվար է վերահսկողության ենթարկվում։ Մյուս կողմից, ծնողների հետ կոմունիկացիան դժվարացել է։ Իհարկե, միշտ առկա է սերնդային տարբերությունը, բայց տվյալ դեպքում երեխաներն ավելի ինքնուրույն են փորձում դառնալ, և ծնողներին չեն թողնում անգամ որոշակի վերահսկողություն իրականացնել, որովհետև ծնող-երեխա կապը մի փոքր ավելի թույլ է՝ հաշվի առնելով ծնողների զբաղվածության ցուցանիշները: Կամ այդ շփումն ավելի շատ պատասխանատվությունների քննարկում է, քան ժամանց կամ հասարակ շփում միմյանց հետ։ Եվ այս հանգամանքները վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ավելի ակնառու են դարձել։

Այսինքն՝ ինքնասպանության պատճառները շատ տարբեր կարո՞ղ են լինել՝ սոցիումում չհարմարվել և այլն։

Այո, շատ տարբեր կարող են լինել՝ ներանձնական, հոգեհուզական խնդիրներ, դեպրեսիաներ, կարող է նաև միջավայրը պատճառ հանդիսանալ։ Մյուս կողմից, հոգեբուժական խնդիրներն էլ իրենց հերթին պատճառ կարող են լինել։ Այսինքն՝ բազմագործոն է, և այս համակարգի մեջ պետք է դիտարկել խնդիրը։ Բացի այդ, նաև հակասական տեղեկատվությունն է պատճառը, ընդհանրապես ինքնասպանությունների թիվն աճում է՝ ելնելով դրսում տիրող ընդհանուր հոգեհուզական մթնոլորտից։

-Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների՝ 2022 թվականին ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դիմողների մեծ մասը՝ 39.6%-ը, գործազուրկեր են։ Գործազարկությունը որքանո՞վ կարող է ինքնասպանության պատճառ հանդիսանալ։

Սա բացասական մտածողության հետ կարող է կապված լինել։ Ելքեր փնտրելու, խնդիրներ լուծելու մոտեցումների, հմտություններրի ձևերի հետ կապ ունի, այսինքն՝ մարդ կա, որ էլի գործազուրկ է, բայց ամեն ձև փորձում է գտնել աշխատանք, կարգավորել սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Եվ միայն այդ գործոնը չի կարող մարդուն ճնշել։ Հավանաբար, կա որոշակի հուզական նպաստավոր իրավիճակ, երկարատև սթրեսի արդյունքում զարգացել է որոշակի հոգեվիճակ, այսինքն՝ մեկ գործոնը չեմ կարծում, որ նպաստի։

-Հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթ արդյոք ձևավորվե՞լ է, և հիմնականում տարիքային ո՞ր խմբերն են դիմում հոգեբանի։

Դիմում են մասնագետների, շատ թե քիչ, չեմ կարող ասել։ Ցանկացած դեպքում, երբ մարդը հոգեբանի մոտ ինքնասպանության մասին մտքեր է արտահայտում, կամ ինքնավնասման փորձ է ունենում, անպայման ուղղորդվում է հոգեբույժի մոտ և համատեղ է աշխատանքն իրականացվում։ Պարտադիր անձի հոգեվիճակը ենթարկվում է հոգեբույժի քննությանը։ Հոգեբույժն ինքն է որոշելու՝ ընդունի տվյալ անձը դեղորայքային բուժում, թե ոչ։ Բայց այն, որ նկատվում է ինքնասպանության դեպքերի որոշակի աճ, փաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում